Տպել
25.11.2019
Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ նոյեմբերի 25-ին հրավիրած նիստում քննարկել է բնագավառի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։

Քննիչ հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ ուսումնասիրություններ կիրականացվեն Թեղուտի, Սոդքի, Ամուլսարի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ՝ Քաջարանի պղինձ-մոլիբդենի եւ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի կազմում գործող Մղարթի մետաղական հանքավայրերում։

Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր։ Հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045թվականներին։ Շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն շահույթով չի աշխատում։

Առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, դրանց ծավալները, նպատակները։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ պատկան մարմիններին ուղղված հարցերի ցանկը։ Կարեւորվել է հանքավայրերի իրական սեփականատերերի, հանքանյութի արտահանման ծավալների, տվյալ կազմակերպության աշխատողների թվի, միջին աշխատավարձերի եւ այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Առաջարկ է եղել ուսումնասիրել նաեւ կազմակերպությունների սեփականաշնորհման գործարքներն ու կնքված պայմանագրերը։

Քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա  հաջորդ շաբաթվա ընթացքում։


25.11.2019
Խորհրդարան է այցելել Իտալիայի ԲԴԽ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հանդիպել են Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինիի գլխավորած պատվիրակության հետ: Վլադիմիր Վարդանյանը, ո...

25.11.2019
Մուտքի արտոնագրերի ազատականացում Չինաստանի եւ Հայաստանի միջեւ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 25-ին հրավիրած  նիստում Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ քննարկել է «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման ...

25.11.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում: Նա նշել է, որ այս կազմակ...

25.11.2019
Մի շարք համաձայնագրերի վավերացումներին տրվել է դրական եզրակացություն
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմիններ...

25.11.2019
Հայ խորհրդարանականներն ամփոփել են ԱՄՆ կատարած առաջին պաշտոնական այցը
Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Տաթեւիկ Հայրապետյանը  մանրամասներ են ներկայացրել ԱՄՆ կատարած առաջին պաշտոնական այցի վերաբերյալ:   Լիլիթ Մակունցը խոսել է ԱՄՆ-ի...

25.11.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարը կգործուղվի Ստոկհոլմ
 Շվեդիայի խորհրդարանում կազմակերպվող Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 27-30-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվի ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: ...

25.11.2019
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` ժամը 12:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

25.11.2019
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

25.11.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի նիստին,Նախարարների կոմիտեի եւ ազգային պատվիրակությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը մասնակցելու համար Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտակ...