National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.11.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
26.11.2019
Ամփոփվել են ՍԾՏՀ ԽՎ 54-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները
1 / 6

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Անուշ Բեղլոյանն ու Արտակ Մանուկյանը նոյեմբերի 26-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել նոյեմբերի 19-21-ին Սոֆիայում կայացած ՍԾՏՀ ԽՎ 54-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներից։

Բաբկեն Թունյանի հավաստմամբ՝ նստաշրջանի օրակարգն եղել է հագեցած, տարբեր հարցերի վերաբերյալ տեղի են ունեցել բուռն քննարկումներ։ ՍԾՏՀ ԽՎ մշտական կոմիտեի նիստում Բուլղարիայի եւ Ռումինիայի պատվիրակությունները երկու առաջարկություն են ներկայացրել, որոնք առնչվել են պատվիրակությունների թվակազմի փոփոխությանն ու քարտուղարության աշխատանքներին։ Հայկական կողմն առաջարկել է ձեռնպահ մնալ թվակազմի փոփոխությունից, ինչն ընդունվել է մյուս պատվիրակությունների կողմից։

Անդրադարձ է եղել նաեւ ՍԾՏՀ ԽՎ 53-րդ լիագումար նիստին, որը գումարվել էր Բաքվում։ Հայկական պատվիրակությունը չէր մասնակցել նիստի աշխատանքներին։ Ադրբեջանցի պատվիրակներն, ըստ բանախոսի, անթույլատրելի արտահայտություններ էին հնչեցրել Հայաստանի հասցեին։ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանգամանալի անդրադարձել էր այդ խնդրին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում։

 Հայկական պատվիրակությունը վերապահումով է հաստատել ՍԾՏՀ ԽՎ 53-րդ նիստի արձանագրությունը։ Նշվել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ն քաղաքական մանիպուլյացիաների հարթակ չէ։ Բաբկեն Թունյանը բարձր է գնահատել  պատվիրակության աշխատանքն ու փաստել, որ հայկական կողմը նոր ու թարմ շունչ է հաղորդել կառույցի գործունեությանը։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է հայկական պատվիրակության մեծածավալ եւ միասնական աշխատանքների կարեւորությունը։ Նա տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է մեր երկրի տնտեսական գրավչությունը, նոր ներդրումների հնարավորությունները, օրենսդրական դաշտի բարեփոխումներն ու քաղաքական զարգացումները։ Պատգամավորն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի փակ սահմանների առանձնահատկություններին, անընդունելի համարելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, ինչն, ըստ նրա, հակասում է միջազգային կառույցի տրամաբանությանն ու գաղափարախոսությանը։

Զեկույցներով հանդես է եկել նաեւ պատգամավոր Արտակ Մանուկյանը։ Նա նույնպես շեշտադրել է այն փաստը, որ ՍԾՏՀ ԽՎ-ն ոչ թե քաղաքական, այլ միջազգային տնտեսական մարմին է։ Պատգամավորն անդրադարձ է կատարել տնտեսական խնդիրներին, նշել, որ ՍԾՏՀ անդամ պետությունների վերջին տասը տարվա տնտեսական միջին աճը կազմում է 1,8 տոկոս, այն դեպքում՝ երբ աշխարհում միջին աճը կազմում է 2,5 տոկոս։ Ըստ նրա՝ 2020թ--ի համար ՍԾՏՀ ԽՎ բյուջեն շուրջ 1,8 միլիոն եվրո է- ՀՀ-ն վճարում է մոտ 66 հազար եվրո։ Կարեւոր է համարվել բյուջետային ծախսերի նպատակային լինելն ու արդյունավետությունն, ինչպես նաեւ հաշվետվողականությունը։

Բաբկեն Թունյանը նաեւ տեղեկացրել է, որ Անուշ Բեղլոյանն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ փոխնախագահ։ Անդամ բոլոր երկրների ստորագրությամբ հաստատվել է նրա թեկնածությունը։ «Այս հանգամանքը կազմակերպությունում Հայաստանի աճող դերի արտացոլումն է եւ թիմային աշխատանքի արդյունք է»,- ասել է ՍԾՏՀ ԽՎ նորընտիր փոխնախագահը։ Ըստ նրա՝  խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանն առաջին անգամ ղեկավար պաշտոն է զբաղեցնում միջխորհրդարանական կազմակերպությունում եւ դա Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության նվաճում է։

Բանախոսները պատասխանել են նաեւ ներկաների հարցերին։
 


26.11.2019
Հանդիպում «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Աննա Կոստանյանը հանդիպել են ,Հայ զբոսա...

26.11.2019
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը,  անդամներ Մարիա Կարապետյանն ու Անի Սամսոնյանը հանդիպել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարեւորել է կառույցի շրջանակում հայկա...

26.11.2019
Քննարկվել են հաշվապահական հաշվառման եւ բանկային գաղտնիքի վերաբերյալ օրինագծեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյան նշել է, որ առաջարկ...

26.11.2019
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկեւիչիուսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի համար կարեւոր գո...

26.11.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Ողջունելով հյուրին, որը Հայաստան է ժամանել՝ Մարդու իրավունքների պաշտպանի 15-ամյակի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նիս...

26.11.2019
«ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
«ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով ժամը 15:00-ին կայանալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

26.11.2019
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում
Նոյեմբերի 26-ին Աժ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի մարդու իրավունքների պաշտպան, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, ուրախ ե...

26.11.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ : ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am