National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.11.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
29.11.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ին կայացած նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի  տեղեկացմամբ՝ գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը` այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով:

ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Ըստ նրա՝ կխնայվի նաեւ ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու եւ տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներ, որի ընդունումը ենթադրում է նաեւ համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում. կլրամշակվի նաեւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը:

Հարակից զեկուցող   ԱԺ      պատգամավոր  Տիգրան Կարապետյանը, կարեւորելով նախագծի անհրաժեշտությունը, ընդգծել է, որ 21-րդ դարում ոստիկանությանը պետք է տրվի գաղտնալսելու հնարավորություն եւ կոչ է արել նախագծին տալ դրական եզրակացություն:

Հանձնաժողովի անդամները եւս կարեւորել են նախագծի անհրաժեշտությունը:

Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կառավարության հեղինակած «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ապահովել ՀՀ զինված ուժերում կարգապահական իրավահարաբերությունների ամբողջականությունը, զինծառայողների իրավունքների եւ շահերի պաշտպանության գործընթացի պատշաճ կազմակերպումը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով՝ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի գործողության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից: Մասնավորապես, օրենքով սահմանվում է, որ կարգապահական խախտումը համարվում է կոպիտ եւ դրա համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է, եթե այն կատարվել է նախկինում հանցագործություն կատարած զինծառայողի կողմից՝ առանց հաշվի առնելու այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում են դատվածության հետ կապված իրավական հետեւանքները:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծով  առաջարկում է հատուցում նախատեսել նաեւ ռազմական գործողությունների ընթացքում երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ գործող օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրել է Կառավարության բացասական դիրքորոշումը:

Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանը, ընդգծելով նախագծի կարեւորությունը, կոչ է արել կողմ քվեարկել օրինագծին:

Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ՝  հարցի առնչությամբ եղել են աշխատանքային քննարկումներ:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է  դրական եզրակացություն:

Պատգամավորները դրական եզրակացություններ են տրվել նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված ,Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե եւ կից  օրենքների նախագծերի փաթեթներին:

Քննարկված օրինագծերն առաջարկվել է ընդգրկել առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումը հետաձգվել է հիմնական զեկուցողի բացակայության պատճառով:


29.11.2019
Խորհրդարանական լսումներ՝ «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական բանկից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, ոլորտի...

29.11.2019
Քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները
Նոյեմբերի 29-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մ...

29.11.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ շարունակվել է քննարկվել նախորդ նիստում ընդհատված՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվո...

29.11.2019
Օրենսդրական կարգավորումներ՝ շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու համար
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայություն...

29.11.2019
«Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
«Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:    ...

29.11.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

29.11.2019
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

29.11.2019
Քննարկվել են տարեկան պետական տուրքին առնչվող հարցեր
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ բանկերի միության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են բանկային եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարվելիք տարեկան պետական տուրքին առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանը նշել...

29.11.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

29.11.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

29.11.2019
Հանդիպում հանձնաժողովում
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ առաքելության պատվիրակության անդամներ?  Հարեւանության եւ ընդլայնման գլխավոր տնօրինության տնտեսական կառավարման ծրագրի ղեկավար Լուկա Օրիանի Վիեյրայի եւ Միջազգային օգն...

29.11.2019
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am