Տպել
02.12.2019
Հովհաննես Իգիթյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Ողջունելով դեսպանին՝ Հովհաննես Իգիթյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների առավել սերտացման գործում իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը: Հանձնաժողովի փոխնախագահը մասնավորապես կարեւորել է երկու խորհրդարանների  բարեկամական խմբերի միջեւ սերտ փոխգործակցությունը: Նա նշել է, որ բարձր տեխնոլոգիաների եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության մեծ հնարավորություններ կան:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանում կայացած թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող բարեփոխումներին: Դեսպանը ներկայացրել է դատական իշխանության ձեւավորման հարցում լիտվական փորձը:

Հովհաննես Իգիթյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերը եւ գործունեությունը՝ ուղղված հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Քննարկվել են երկու երկրների շրջանների եւ քաղաքների միջեւ համագործակցության զարգացման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները խոսել են առաջիկայում սպասվող երկկողմ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների մասին՝ կարեւորելով այդ ընթացքում մշակութային եւ տնտեսական  միջոցառումների անցկացումը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...