Տպել
02.12.2019
Քննարկվել են երթեւեկության գերծանրաբեռնվածության խնդրին առնչվող հարցեր
1 / 8

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը երթեւեկության գերծանրաբեռնվածության խնդիրն ու դրանից բխող հետեւանքների ու անցանկալի պատահարների մեղմման գործիքակազմը քննարկելու նպատակով հանդիպել են մի խումբ փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ ավտոտրանսպորտային միջոցների կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ են օրենսդրական եւ իրավական փոփոխություններ:

Մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկություններ, խոսել Երեւանի մի շարք հատվածներում տիրող այն իրավիճակի մասին, որը վտանգ է ներկայացնում ինչպես հետիոտների, այնպես էլ վարորդների համար:

ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ ներկայացված փաստերի հիման վրա կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ եւ ստեղված իրավիճակը շտկելու նպատակով խմբակցությունը պաշտոնական միջնորդագրով կդիմի ՀՀ Ոստիկանապետին ու Երեւանի քաղաքապետին:

Պատգամավոր Իվետա Տոնոյանը կարեւորել է վարորդ-հետիոտն համագործակցությունը, անհրաժեշտ է համարել ներմուծել հասարակական հանդուրժողականության ու փոխըմբռնման նոր մշակույթ, որն իր հերթին կնպաստի երթեւեկության կանոնների առավել գրագետ պահպանմանը:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նմանատիպ քննարկումները դարձնել ավելի հաճախակի՝ ծագած հարցերին արագ ու արդյունավետ արձագանքելու համար:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...