Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 26, դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 40 հարց:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի եւ լրացում՝ ԱԺ խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի որոշումներում:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Դեկտեմբերի 2-ին շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը: Քննարկվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառ...
Քննարկվել են հայ-խորվաթական կապերին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Արայիկ Աղաբաբյանն ու խմբի անդամները դեկտեմբերի 2-ին հանդիպել են ՀՀ-ում Խորվաթիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Սունկոյի եւ Հայաստանում Խորվաթիայի պատվավոր հյուպատոս Արտաշես Կազախեցյանի...
Քննարկվել են երթեւեկության գերծանրաբեռնվածության խնդրին առնչվող հարցեր
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը երթեւեկության գերծանրաբեռնվածության խնդիրն ու դրանից բխող հետեւանքների ու անցանկալի պատահարների մեղմման գործիքակազմը քննարկելու նպատակով հանդիպել են մի խումբ փորձագետների եւ հասարա...
Հովհաննես Իգիթյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Ողջունելով դեսպանին՝ Հովհաննես Իգ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...