Տպել
04.12.2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջը
1 / 2

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ` Կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: 
  
Երկու երկրների օրենսդիր մարմինների կրթության եւ մշակույթի պատասխանատուները քննարկել են հանձնաժողովների միջեւ հարաբերությունների սերտացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր: 
  
Հանձնաժողովների նախագահները պայմանավորվել են հաջորդ տարի ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետներին գործուղել Հելսինկի` ուսումնասիրելու ֆիննական փորձը եւ այն  մեր երկրում տեղայնացնելու համար: 
   
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...