ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Միքայել Զոլյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատվիրակության հետ:
Պատվիրակության այցի նպատակն է ընտրել «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի հայ կրթաթոշակակիրներին:
Բունդեսթագի մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովի պատգամավոր Կայի Գերինգը նշել է, որ պատվիրակությունն առաջին անգամ է այցելում Հայաստան եւ արդեն հասցրել է տարբեր արդյունավետ հանդիպումներ ունենալ: Գերմանացի խորհրդարանականի տեղեկացմամբ՝ արդեն մասնակցել են ծրագրի հերթական փուլին, ընտրել Հայաստանից նոր թեկնածուների: Նա կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից փոխադարձ ծրագրի իրականացումը:
Հայ խորհրդարանականները, ողջունելով պատվիրակությանը, կարեւորել են Գերմանիայի կողմից Հայաստանում արդյունավետորեն իրականացվող կրթական ծրագրերը:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ թե՛ բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքի եւ թե՛ առանձին այցերի միջոցով հնարավոր է զարգացնել եւ խորացնել միջխորհրդարանական համագործակցությունը:
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հյուրերի խնդրանքով անդրադարձել են մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններին, խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, կարեւորել Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացումը:
Բունդեսթագի պատգամավորի դիտարկմամբ՝ Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը Հայաստանում մեծ առաջընթաց է գրանցել: Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ջանքերը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը:
Հռիփսիմե Գրիգորյանն ու Տիգրան Գալստյանն ընդունել են Շվեդիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը եւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել են Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Յոհաննես Օլյե...
«Բաց դասեր»՝ ՀՀ Ազգային ժողովում
ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 4-ին խորհրդարան էին այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Ճարտարապետական եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ ...
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխութ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ դեկտեմբերի 4-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Գործադիրն իր որոշմամբ՝ հարցի ընդունումը համարել է ա...
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել է Հայաստանում Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրե Յոհաննես Գրունեվալդի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը շնորհավորել է նրան մեր երկրում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողութ...
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջը
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ` Կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ: Հանդիպմանը ներկա է ե...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...