Տպել
04.12.2019
Քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Միքայել Զոլյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատվիրակության հետ:

Պատվիրակության այցի նպատակն է ընտրել «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի հայ կրթաթոշակակիրներին:

Բունդեսթագի մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովի պատգամավոր Կայի Գերինգը նշել է, որ պատվիրակությունն առաջին անգամ է այցելում Հայաստան եւ արդեն հասցրել է տարբեր արդյունավետ հանդիպումներ ունենալ: Գերմանացի խորհրդարանականի տեղեկացմամբ՝ արդեն մասնակցել են ծրագրի հերթական փուլին, ընտրել Հայաստանից նոր թեկնածուների: Նա կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից փոխադարձ ծրագրի իրականացումը:

Հայ խորհրդարանականները, ողջունելով պատվիրակությանը, կարեւորել են Գերմանիայի կողմից Հայաստանում արդյունավետորեն իրականացվող կրթական ծրագրերը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ թե՛ բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքի եւ թե՛ առանձին այցերի միջոցով հնարավոր է զարգացնել եւ խորացնել միջխորհրդարանական համագործակցությունը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հյուրերի խնդրանքով անդրադարձել են մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններին, խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, կարեւորել Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացումը:

Բունդեսթագի պատգամավորի դիտարկմամբ՝ Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը Հայաստանում մեծ առաջընթաց է գրանցել: Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ջանքերը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...