Տպել
05.12.2019
«Ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքների ոլորտում հաջող փորձի օրինակները» ձեռնարկի շնորհանդեսը՝ խորհրդարանում
1 / 14

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության հետ hամատեղ կազմակերպել են խորհրդարանականների համար նախատեսված «Ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքների ոլորտում հաջող փորձի օրինակները» ձեռնարկի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Ձեռնարկը ներառում է այն երկրների հաջող փորձը, որոնք հաղթահարել են այդ խնդիրը, կարողացել են օրենսդրական կամ որեւէ այլ տարբերակով գտնել դրա լուծումը:

Հայաստանում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովին շնորհանդեսը կազմակերպելու համար, նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը` ապաքաղաքացիության խնդրի նվազեցմանն ուղղված: Գրասենյակը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին աջակցել` օրենսդրության բարեփոխման նպատակով:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, կարեւորելով ձեռնարկի անհրաժեշտությունը, նշել է, որ 2019-ի տվյալներով Հայաստանում բնակվող 913 մարդ չունի քաղաքացիություն: «Շատ կարեւոր է, երբ դու կարող ես ասել` ես պատկանում եմ, ես քաղաքացի եմ: Մենք դեռեւս այս դաշտն օրենսդրորեն կարգավորելու խնդիրներ ունենք»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել թե՛ Կառավարության որոշումներով, թե՛ օրենսդրական կարգավորումներով լուծել բարձրացված խնդիրները:

Խորհրդարանում անցկացվել է նաեւ Գրեգորի Կոնստանտինի «Մարդիկ ոչ մի տեղից» փաստագրական լուսանկարների ցուցադրությունը, որտեղ ներկայացված է աշխարհի քաղաքացիություն չունեցող անձանց համայնքների իրավիճակը:
 


05.12.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանն ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հ...

05.12.2019
«Բաց դասեր»` ՀՀ Ազգային ժողովում
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին խորհրդարան են այցելել  Հայաստանի  պետական  ֆիլհարմոնիայի աշխատակիցները:  Հյուրերի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը: Պատգամավորը ծանոթացրել է իր կենսագրությանը, խոսել սպորտային ձեռքբերումնե...

05.12.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավո...

05.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացումը: ...

05.12.2019
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմա...