Տպել
05.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացումը: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: «Հատկանշական է, որ մենք պլանավորում ենք ստորագրել համաձայնագիր երկու երկրների խորհրդարանների միջեւ եւ վստահ եմ, որ այդ համաձայնագիրը չի լինի զուտ խորհրդանշական փաստաթուղթ, այլ իսկապես հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանա»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ հարաբերությունների զարգացման ներուժ կա, ինչպես նաեւ կարեւորել է միջազգային հարթակներում համագործակցությունը: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ հույս հայտնելով, որ Գվատեմալայի խորհրդարանը պատեհ պահին կմիանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած տասնյակ երկրներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է պաշտպանել այս ձեւաչափը՝ այդպիսով որդեգրել հավասարակշռված դիրքորոշում այս հարցում:

Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կարեւորում է Գվատեմալայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը: Նա առանձնացրել է համագործակցության մի քանի ոլորտներ, մասնավորապես, կրթության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտները, անդրադարձել է իր երկրում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներին եւ կարեւորել փորձի փոխանակումը Հայաստանի հետ:

Արարատ Միրզոյանն առաջարկել է երկու երկրների խորհրդարանների միջեւ ստեղծել բարեկամական խմբեր, որոնք ներդրում կունենան հարաբերությունների զարգացման գործում: 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...