Տպել
05.12.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությանը
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Ողջունելով Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում՝ Լենա Նազարյանը նշել է, որ այցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների  մասին՝ ԱԺ փոխնախագահն արժեւորել է բարեկամական խմբերի դերը եւ հույս հայտնել, որ առաջիկայում կձեւավորվեն բարեկամական խմբեր:

Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ  Գվատեմալայի  Հանրապետության պաշտոնական պատվիրակության առաջին, պատմական այցն է Հայաստան: Նրա համոզմամբ՝ բավականին լավ առիթ է ընձեռնված ծանոթանալու եւ բազմաբնույթ համագործակցություն ծավալելու Հայաստանի հետ:

Լենա Նազարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Քննարկվել են տնտեսական կապերին, զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր:

Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի միջեւ բարեկամության եւ խորհրդարանական համագործակցության մասին»  համաձայնագիր:
 


05.12.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանն ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հ...

05.12.2019
«Բաց դասեր»` ՀՀ Ազգային ժողովում
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին խորհրդարան են այցելել  Հայաստանի  պետական  ֆիլհարմոնիայի աշխատակիցները:  Հյուրերի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը: Պատգամավորը ծանոթացրել է իր կենսագրությանը, խոսել սպորտային ձեռքբերումնե...

05.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացումը: ...

05.12.2019
«Ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքների ոլորտում հաջող փորձի օրինակները» ձեռնարկի շնորհանդեսը՝ խորհրդարանում
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության հետ hամատեղ կազմակերպել են խորհրդարանականների համար նախատեսված «Ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքների ոլորտում հաջող փորձի օրինակները» ...

05.12.2019
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմա...