National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
05.12.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 21

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանն ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում»,- ասել է նա:

Կապված նախորդ օրը քննարկված հարցի՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Կառավարությանն ուղղված  հարցապնդման հետ,  եզրափակիչ ելույթ է ունեցել Մանե Թանդիլյանը: Քննադատելով Կառավարության պատասխանն ու  նախարար Էրիկ Գրիգորյանի բացակայությունը հարցապնդման քննարկման ընթացքում, Մանե Թանդիլյանը խորհրդարանին առաջարկել է   ՀՀ վարչապետի քննարկմանը  ներկայացնել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ որոշման նախագիծ:

Առաջարկի քվեարկությունից առաջ հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ խմբակցությունները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ որեւէ հիմք չկա՝ պահանջելու Էրիկ Գրիգորյանի հրաժարականը, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու, իսկ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծված է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է  քննարկման առարկա  ոլորտը:

 Քվեարկության արդյունքում ՀՀ ԱԺ որոշման նախագիծը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ: Կողմ էր քվեարկել 17 պատգամավոր, դեմ՝ 67-ը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է  պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի եւ Վահե Ղալումյանի հեղինակած  «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական   հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Հովակիմյանը:

 Խմբակցությունները հայտնել են իրենց տեսակետները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Էդմոն Մարուքյանը: Խմբակցության ղեկավարը հետաքրքրվել է, թե խոշորացված համայնքներում կատարվել են ուսումնասիրություններ, եւ արդյոք արդյունավետ է եղել խոշորացումը: Բացի այդ, ըստ նրա, չի կարելի անցկացնել հանրաքվե, որի արդյունքներն իմպերատիվ չեն լինելու:

Այս տեսակտն ուներ նաեւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ առայսօր չկա որեւէ հաջողված պատմություն գոնե մեկ համայնքի մասին, որը ենթարկվել է խոշորացման:  Նա նույնպես կարծում էր, որ չի կարելի անցկացնել հանրաքվե՝ առանց իրավական հետեւանքների պարտադիրության:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով գործընկերների տեսակետներին: Նա չի կիսել այն կարծիքը, թե հանրաքվեի արդյունքները պետք է պարտադիր լինեն. ըստ նրա՝ շատ խոշորացված համայնքներում տեսանելի է դրա օգտակարությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Արման Աբովյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 161-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մինչեւ 14 անդամ ունեցող խմբակցությունները կարող են ունենալ  Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ մինչեւ երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար եւ մինչեւ հինգ փորձագետ:

Նախագծի վերաբերյալ դրական էին եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի   մշտական հանձնաժողովի, եւ   Կառավարության եզրակացությունները:

Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի դրույթների փոփոխության անհրաժեշտությանը, կարեւորել խմբակցությունների փորձագետների ավելացումը 1-ով, ինչպես առաջարկվում է նախագծով:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դրական եզրակացությունն ու անհրաժեշտությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Միքայել Մելքումյանը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:  Ըստ նրա՝ նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, եւ խմբակցությունների դերի բարձրացման, աշխատանքնների բարելավման նպատակով հետագայում անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել: 
  
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ նախաձեռնությունը վերաբերում է հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների ընթացքին եւ դրանց իրականացմանը: Ներկայացված փաթեթով փորձ է արվում իրականացնել վերոնշյալ բնագավառում բարեփոխումների երկրորդ փուլը: Փոխնախարարի խոսքով՝ այս պահին գործող 12 ծառայություններում ներդաշնակեցվում են մի շարք կանոններ, ներմուծվում են միասնական սկզբունքներ: Ապագայում նախատեսվում է ունենալ զինվորական եւ քաղաքացիական ծառայություններ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ` առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմամբ, այն է` օրենքի 20-րդ հոդվածի 1-ին հատվածի` «հինգ տարվա ընթացքում» արտահայտության եւ «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ? մինչեւ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից» նախադասության մասերը ճանաչվել են Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:

Ուստի նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման պահանջներին:

Գլխադասային՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը վերսկսել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ լրամշակված նախագծով գալիք տարում ընդհանուր եկամուտները պակաս կլինեն 2,6 մլրդ դրամով՝ կապված այլ եկամուտների փոփոխությամբ  եւ կկազմեն   1 տրիլիոն 695 մլրդ դրամ,  հարկային եկամուտները կանխատեսվում է 1 տրիլիոն 602 մլրդ դրամի չափով: Կապված փոխարժեքների փոփոխության հետ՝ վերանայվել է  պաշտոնական դրամաշնորհների մակարդակը. այն   կանխատեսվում է 35,3 մլրդ դրամի շրջակայքում,  այլ եկամուտները կստացվեն 57,4 մլդ դրամի չափով:

Բյուջեի ծախսերը նվազել են 24,5 մլրդ դրամով եւ կկազմեն շուրջ 1 տրիլիոն  855,7 մլրդ դրամ, ընդ որում՝ ընթացիկ ծախսերին կուղղվի 1 տրիլիոն 568 մլրդ դրամ,   կապիտալ ծախսերին՝  288 մլրդ դրամ:   Պակասուրդը կանխատեսվում է 42,5 մլրդ դրամի չափով:

Ըստ նախարարի՝ 2020 թվականին ակնկալվում է ունենալ տնտեսական այնպիսի աճ, որը կհանգեցնի  ավելի բարձր  մակարդակով եկամուտների ստացմանը:

Ատոմ Ջաջնուղազյանն իրազեկել է, որ պատգամավորներից ստացվել է  շուրջ 160 առաջարկ, եւ դրանք հիմնականում ծախսերն ավելացնող առաջարկներ են եղել, որոնց ընդհանուր ծավալը կազմում է մոտ 368 մլրդ դրամ:  Դրանց գերակշիռ մասը չի ընդունվել,  որոշ առաջարկների գործադիր մարմինը նախատեսում է անդրադառնալ հետագայում՝ զերծ մնալով խնդիրներին հատվածական լուծումներ տալու մոտեցումից:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով պատգամավորները ողջունել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող եւ ՀՀ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը: 
  
Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Մանե Թանդիլյանը: Նա նշել է, որ բյուջեի լրամշակված տարբերակը էական փոփոխության չի ենթարկվել: Խմբակցության 151 առաջարկից որեւէ մեկը չի ընդունվել, այնինչ, ըստ Մանե Թանդիլյանի, հանձնաժողովների նիստերում տեղի ունեցած քննարկումների ընթացքում բազմաթիվ արժեքավոր առաջարկներ են արվել: Պատգամավորի տեղեկացմամբ՝ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա մտահոգություն է հայտնել ներդրումների նվազման, սպառողական վարկերի քանակի ավելացման կապակցությամբ: Խմբակցությունը դեմ է քվեարկելու փաստաթղթին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Բաբկեն Թունյանը: Նա անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին՝ դրանց վերաբերյալ ներկայացնելով իր հակափաստարկները:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 6-ին:
 


05.12.2019
«Բաց դասեր»` ՀՀ Ազգային ժողովում
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին խորհրդարան են այցելել  Հայաստանի  պետական  ֆիլհարմոնիայի աշխատակիցները:  Հյուրերի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը: Պատգամավորը ծանոթացրել է իր կենսագրությանը, խոսել սպորտային ձեռքբերումնե...

05.12.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավո...

05.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացումը: ...

05.12.2019
«Ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքների ոլորտում հաջող փորձի օրինակները» ձեռնարկի շնորհանդեսը՝ խորհրդարանում
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության հետ hամատեղ կազմակերպել են խորհրդարանականների համար նախատեսված «Ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքների ոլորտում հաջող փորձի օրինակները» ...

05.12.2019
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am