National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.12.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
09.12.2019
Քննարկվել են տուբերկուլոզ հիվանդության կանխմանն ու բուժմանն առնչվող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ դեկտեմբերի 9-ին պատգամավորների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Տուբերկուլոզի ազգային հակազդումը, տուբերկուլոզին առնչվող խնդիրները Հայաստանում, տուբերկուլոզի ազգային պլատֆորմի գործարկումը» թեմայով։

Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ տուբերկուլոզը ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական խնդիր է։ Նա կարեւոր է համարել միջազգային կառույցների աջակցությամբ համատեղ պայքարը հիվանդության կանխման, տարածման եւ զարգացման դեմ՝ մինչեւ դրա վերացումը մեր երկրում։ Նարեկ Զեյնալյանի հավաստմամբ՝ եթե 90-ականներին մեծ տարածում էր գտել այս հիվանդությունը, ապա ձեռնարկված առողջապահական միջոցառումների արդյունքում՝ վերջին տարիներին գրանցվել է հիվանդացության նվազում։ Պատգամավորն  ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀԿ-ների եւ մյուս շահագրգիռ կողմերի, մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ գործակցության, ինչպես նաեւ  տուբերկուլոզի ազգային պլատֆորմի գործարկման կարեւորությունը։

Վրաստանի խորհրդարանի նույնանուն մշտական հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիդզեն կարեւորելով տարածաշրջանային համագործակցությունը՝ նշել է, որ ներդրված ջանքերի շնորհիվ երկու երկրները գրանցել են լավ ցուցանիշներ, փաստագրել հիվանդացության եւ մահացության դեպքերի նվազում։ Նա շեշտադրել է խորհրդարանականների դերը՝ հիվանդության վերացման համար բյուջետային գումարների ավելացման հարցում։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւը նշելով, որ տուբերկուլոզը գալիս է անտիկ ժամանակաշրջանից՝ նույնպես կարեւոր է համարել դրա դեմ համալիր ու համատեղ պայքարը։ Նա հույս է հայտնել, որ մինչեւ 2030թվականը հիվանդությունը կհաղթահարվի մեզանում։

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը խոսել է հիվանդության դեմ պայքարի ձեռքբերումներից։ Ըստ նրա՝ սկսած 2000թվականից տուբերկուլոզի նվազման միտում է գրանցվել։ Նա մատնանշել է միջազգային կառույցների եւ գործընկերների հետ սերտ համագործակցությունը, ինչը շարունակական բնույթ է կրում։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ բուժման համար նոր դեղամիջոցներ են կիրառվում, վերջ է տրվել անհարկի հոսպիտալացմանը, գործում է տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային ծրագիրը, ինչպես նաեւ տարեցտարի ավելանում են բյուջետային հատկացումները՝ հիվանդության կանխման եւ բուժման համար։

ՀՀ ԱՆ տուբերկուլոզի ազգային կենտրոնի ղեկավար Լյուբով Նիկոլայան ներկայացրել է հիվանդության իրավիճակը երկրում, տեղեկացրել, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ 2008-2018թթ- հիվանդացության եւ մահացության նվազում է գրանցվել։ Նշվել է, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը բարելավվել է, սակայն մանկապատանեկան հասակում հիվանդացության  դեպքերի աճ է գրանցվել։

Տեսակետներ են ներկայացրել նաեւ հկ-ների ներկայացուցիչները։ Նարեկ Զեյնալյանն ու ներկա պատգամավորներն ստորագրել են Բարսելոնյան դեկլարացիան, որը հավաստում է հիվանդության դեմ պայքարի կարեւորությունը։   


09.12.2019
Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան եւ Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են Արցախի Հանրապետություն:   Բարձրաստիճան հյուրերը դեկտեմբերի 7-ին հ...

09.12.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 9-ին շարունակվել է ՀՀ Ազգային Ժողովի  հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են դեկտեմբերի 6-ին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, բացառությամբ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած   «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամա...

09.12.2019
Տեղեկատվություն` ցուցահանդես-վաճառքի վերաբերյալ
Դեկտեմբերի 11-ին` ժամը 12-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին  կից սրահում տեղի կունենա  «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի անդամների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: ...

09.12.2019
ԱԺ նախագահը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am