Տպել
10.12.2019
«Բաց դաս» Ազգային ժողովում
1 / 7

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին խորհրդարան են այցելել Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերի հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Աշակերտները մասնավորապես հետաքրքրվել են կրթության ոլորտին վերաբերող առաջիկա ծրագրերով ու գործընթացներով, Հայաստանի արտաքին քաղաքականությամբ:

Պատգամավորները, անդրադառնալով իշխանություն- ընդդիմություն հարաբերություններին, նշել են, որ քաղաքական ուժերը միմյանց լրացնում եւ համագործակցում են հատկապես միջազգային հարթակներում:

Կարեւորելով 12 ամյա կրթության մոդելը` պատգամավորներն ընգդծել են, որ դեռ անելիքներ կան այն ավելի մրցունակ դարձնելու համար:

Անդրադարձ է եղել նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի այն դրույթին, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները  բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսուցանման համար համարել ոչ պարտադիր:

Խորհրդարանականները հորդորել են դպրոցականներին լավ սովորել, ընտրել ճիշտ մասնագիտություն, քանզի պետությունն ամուր է կրթված սերունդների շնորհիվ:

Այցի շրջանակում հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը, եղել նաեւ գրադարանում:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...