Տպել
11.12.2019
Քննարկվել են կանանց իրավունքներին եւ ՏԻՄ ընտրություններին նրանց մասնակցությանը վերաբերող հարցեր
1 / 3

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Շաքե Իսայանը,  Սրբուհի Գրիգորյանն ու   Թագուհի Ղազարյանը խորհրդարանում հանդիպել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի ու համագործակցության նախարարության գենդերային եւ  հակամարտությունների  հարցերով թիմի ղեկավար Ֆեյ Մինշալի գլխավորած պատվիրակության հետ:  Քննարկման առանցքում եղել են  կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը,  ՏԻՄ ընտրություններին  նրանց  պասիվ  մասնակցությունը՝ հատկապես հեռավոր  գյուղերում :

Պատգամավորները   մատնանշել են   համայնքների  զարգացման գործում կանանց ներգրավվածության  ընդլայնման ուղիները:  Համայնքային ընտրություններին նրանց ոչ ակտիվ մասնակցության պատճառը, ըստ խորհրդարանականների,  նաեւ թեկնածուի   համար նախատեսված գրավի չափն է: Օրենսդիրների խոսքով՝ վերջին ՏԻՄ ընտրությունները եւս մեկ անգամ ցույց են տվել, որ  կանայք շարունակում են խուսափել քաղաքականություն մտնելուց: Քաղաքական կյանքին չմասնակցելու  մյուս խոչընդոտը կանանց նկատմամբ երբեմն դրսեւորվող թիրախավորված վերաբերմունքն է: Մտահոգիչ է համարվել նաեւ   սոցցանցերում  տարածվող  ատելության խոսքը:

Ըստ պատգամավորների՝ Հայաստանը վերը նշված  ուղղություններով թեեւ դրական շարժ ունի, այդուհանդերձ դեռ անելիքներ կան:

Քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացվել է նաեւ  բրիտանական  փորձը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...