Տպել
13.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Հյուրերը եւ Արարատ Միրզոյանը շնորհավորել են միմյանց` երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել եւ շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի, ինչպես նաեւ մյուս հայկական կազմակերպությունների երկարամյա ջանքերը` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: