ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Աբովյանի «Կանանց եւ անչափահասների» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է «Կյանքը հրաշալի է» միջոցառումը:
Հիմնադրամի եւ խորհրդարանական հանձնաժողովի միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն` միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներում, ինչպես նաեւ տարբեր հիվանդանոցներում, որտեղ բուժվում են երեխաներ:
Կանանց եւ անչափահասների քրեակատարողական հաստատությունում անցկացված մշակութային միջոցառման նպատակն էր՝ նկարչության միջոցով ազատությունից զրկվածներին փոխանցել լավատեսություն, ուժ եւ հավատ:
Հայտնի նկարիչ Աշոտ Թադեւոսյանը, ով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, կազմակերպել է միաժամանակյա նկարչության սեանս. Աշոտ Թադեւոսյանը նկարել է դատապարտյալ կանանց, իսկ դատապարտյալ կանայք՝ Աշոտ Թադեւոսյանին: Այդ ամենն ուղեկցվել է հայտնի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանի գեղեցիկ կատարմամբ:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն ամփոփել են մրցույթի արդյունքները եւ լավագույն նկարների հեղինակ կանայք պարգեւատրվել են մրցանակներով, որոնք
հանձնել են Աշոտ Թադեւոսյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:
Հանձնաժողովի եւ համահայկական հիմնադրամի հաջորդ միջոցառումը տեղի կունենա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Ճանաչողական այց` ՀՀ Ազգային ժողով
Ճանաչողական այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին Ազգային ժողով են այցելել Արարատի մարզի Սիս համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանք շրջել են խորհրդարանում, եղել նիստերի դահլիճում, թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։ Նրանց հետ հանդիպել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությ...
Քննարկվել է «Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի ղեկավարությամբ գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը դեկտեմբերի 16-ին քննարկել է «Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը, որն ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախ...
Հայ խորհրդարանականները ճանաչողական այցով այցելել են Գերմանիա
Դեկտեմբերի 9-14-ը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, GIZ (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ ճանաչողական այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանր...
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Դեկտեմբերի 16-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ատելության խոսքի դեմ պայ...
Ղազախստանցի խորհրդարանականները՝ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի Ղազախստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Լենա Նազարյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ համագործակցությո...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...