National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.12.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
16.12.2019
Ճանաչողական այց` ՀՀ Ազգային ժողով
1 / 10

Ճանաչողական այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին Ազգային ժողով են այցելել Արարատի մարզի Սիս համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանք շրջել են խորհրդարանում, եղել նիստերի դահլիճում, թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։

Նրանց հետ հանդիպել են  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Համազասպ Դանիելյանը։

Օրենսդիրները հյուրերին ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքը, պատմել մշտական հանձնաժողովների եւ պատգամավորի գործունեության մասին, ծանոթացրել օրենքների նախագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերին։

Սոնա Ղազարյանը միջազգային կապերի հաստատման ու զարգացման գործում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը։ Օրենսդիր-գործադիր հարաբերություններում պատգամավորը կարեւոր է համարել խորհրդարանի վերահսկողական գործառույթների հստակ իրականացումը։ Նրա կարծիքով՝ վերջերս ընդունված, այսպես կոչված, հակածխախոտային օրենքը կնպաստի ձերբազատվել ծխելու վատ սովորությունից, ինչն առողջ ապրելակերպի գրավականներից է։

Համազասպ Դանիելյանը խոսել է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության կարեւորության մասին։ Ըստ նրա՝ 2005 եւ 2015 թվականների սահմանադրական փոփոխությունների հանրաքվեները կազմակերպվել են խախտումներով, շատերը անտարբեր են եղել եւ չեն մասնակցել, իսկ շատ դեպքերում քաղաքացիներին իշխող ուժի կողմից գումարներ են բաժանվել, որպեսզի նրանք կողմ քվեարկեն։ Նա շեշտադրել է նոր սահմանադրական փոփոխություններ կատարելու կարեւորությունը։

«Ինչպիսի ապագա եք տեսնում երեխաների համար» հարցին ի պատասխան՝ Սոնա Ղազարյանը նկատել է, թե ցանկանում է, որ իր երեխաներն ապրեն այնպիսի Հայաստանում, որտեղ իրականություն կդառնան նրանց նվիրական երազանքներն: Համազասպ Դանիելյանի հավաստմամբ՝ ստեղծվում են բոլոր պայմանները, որպեսզի ոչ հեռու ապագայում քաղաքացին իր երջանկությունը գտնի Հայաստանում, ոչ թե մեկ այլ երկրում։ Նա աշակերտներին հորդորել է դառնալ սեփական համայնքի ու երկրի տերը։

Աշակերտներն ու մանկավարժները կիսվել են իրենց տպավորություններով, կարեւոր համարել խորհրդարանականների հետ հանդիպումները։


16.12.2019
Քննարկվել է «Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի ղեկավարությամբ գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը դեկտեմբերի 16-ին քննարկել է «Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը, որն ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախ...

16.12.2019
Հայ խորհրդարանականները ճանաչողական այցով այցելել են Գերմանիա
Դեկտեմբերի 9-14-ը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, GIZ (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ ճանաչողական այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանր...

16.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Դեկտեմբերի 16-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամ  Սարգիս Խանդանյանն առաջարկել է ստեղծել  աշխատանքային խումբ, որը կզբաղվի ատելության խոսքի դեմ պայ...

16.12.2019
Ղազախստանցի խորհրդարանականները՝ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի Ղազախստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Լենա Նազարյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ համագործակցությո...

16.12.2019
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է մշակութային միջոցառում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Աբովյանի «Կանանց եւ անչափահասների» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է «Կյանքը հրաշալի է» միջոցառումը: Հիմնադրամի եւ խորհր...

16.12.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am