Տպել
17.12.2019
Ստեփանակերտում գումարվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը
1 / 21

Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը` Արարատ Միրզոյանի եւ Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ:

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձեւավորմանը եւ Հայաստանի Հանրապետությունում  սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա անելիքների մասին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցի շրջանակում սպասվում են նաեւ այցեր Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր: 
 


17.12.2019
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Ռուբեն Ռուբինյանը կարեւո...

17.12.2019
Արման Եղոյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպանի հետ
Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնի հետ (նստավայրը` Թբիլիսի): Քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Արման Եղոյանը ...

17.12.2019
Տեղի կունենա համատեղ նիստ
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը: Նիստից հետո՝ ժամը 14:15-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում Ռուբեն Ռուբինյանը եւ Կոնստանտին Կոսաչովը մա...

17.12.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը: ...