Տպել
19.12.2019
Բաց դասեր՝ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի եւ Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ
1 / 19

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին խորհրդարան են այցելել Կոտայքի մարզի Առինջ համայնքի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։

Նրանք նիստերի ԱԺ դահլիճի օթյակից հետեւել են արտահերթ նիստի աշխատանքներին եւ խորհրդարանի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի հանդիսավոր փակման արարողությանը, եղել են գրադարանում, թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։

«Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը։ Նա հյուրերին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, օրենքների նախագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը։ ԱԺ փոխնախագահը շեշտադրել է խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների գործունեության կարեւորությունը։

Մասնագիտություն ընտրելու հարցում Վահե Էնֆիաջյանը խորհուրդ է տվել առաջնորդվել սրտի թելադրանքով եւ նվիրվել սեփական աշխատանքին։ «Առանց նվիրումի հաջողության հնարավոր չէ հասնել»,- ասել է պատգամավորն ու հորդորել լավատես լինել եւ արարել բարին։ Գիտելիք ձեռք բերելու եւ երկրի լիարժեք քաղաքացի դառնալու հարցում նա ընդծել է ուսուցիչների առաքելությունը, կարեւոր համարել նրանց անմնացորդ նվիրումը՝ նոր սերնդի կրթման ու դաստիարակման վեհ գործում։

Վահե Էնֆիաջյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք առնչվել են օրենսդրի գործունեությանը, միջնակարգ կրթությանը, Մեծամորի ԱԷԿ-ի փակմանն ու այլ ոլորտների խնդիրներին։

Հանդիպման ավարտին ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է աշակերտներին ու մանկավարժներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով նրանց նպատակների ու երազանքների իրականացում։

Նույն օրը խորհրդարան են այցելել մայրաքաղաքի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ  196 դպրոցի չորրորդ դասարանի  աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերի հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Կոստանյանը եւ Գեւորգ Գորգիսյանը:

Օրենսդիրները դպրոցականներին ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, հորդորել են լավ սովորել եւ չանտեսել ոչ մի առարկա:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես հետաքրքրվել են կրթական ոլորտում  ակնկալվող փոփոխություններով:

Այցի շրջանակում հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի արտարեթ նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը, այցելել գրադարան:


19.12.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի մասնակիցներն այցելել են Հաղթանակ զբոսայգի
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի նպատակով Երեւանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժող...

19.12.2019
Միքայել Մելքումյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ողջունելով դեսպանին` Միքայել Մելքումյանը բարձր է գնահատել Իգոր Նազարուկի գործունեությունը` ուղ...

19.12.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Դեկտեմբերի 19-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի ու Վահե Ղալումյանի հեղինակած «Տեղական հանրաքվեի մա...

19.12.2019
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է համայնքներում տեղական հանրաքվե անցկացնելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ,  ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  դեկտեմբերի 19-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է մեկ օրենսդրական փա...

19.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին կապ...

19.12.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...