19.12.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի մասնակիցներն այցելել են Հաղթանակ զբոսայգի
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի նպատակով Երեւանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ հայ խորհրդարանականների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
Հայ եւ ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին եւ հարգել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանում: