National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.12.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
20.12.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում
1 / 2

«Հարգելի հյուրեր,

որպես Ազգային ժողովի նախագահ՝ ուրախ եմ ողջունել ձեզ այսքան կարեւոր թեմայի՝ կրթության ոլորտի բարեփոխումների ու ռազմավարական մարտահրավերների մասին քննարկում ծավալելու համար:

Դեռեւս մ.թ.ա. 5-րդ դարում Դիոգենեսը իրավացիորեն ասել էր՝ յուրաքանչյուր պետության հիմքը նրա երիտասարդների կրթությունն է: Թերեւս թույլ տամ ինձ մի փոքր խմբագրել այս միտքը: Յուրաքանչյուր պետության հիմքը նրա քաղաքացիների կրթությունն է: Ու հենց կրթությունն է, որ պիտի կերտի իրական քաղաքացիներ: Հենց կրթությունն է, որ պիտի հանդիսանա Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգի շարժիչը, ինչը թույլ կտա ոչ միայն համաքայլ լինել համաշխարհային զարգացումների հետ, այլեւ ապագայում նաեւ մեկ քայլ առաջ անցնել:

Կրթության ոլորտում բարեփոխումների մասին խոսելիս՝ կարծում եմ պետք է անկեղծ լինել միմյանց հետ, ամրագրել  խնդիրները եւ մարտահրավերները, ֆիքսել տարիներ շարունակ սիստեմատիկ կերպով ձեւախեղված մեր կրթության համակարգի արատները եւ առաջ շարժվելուց առաջ ամրագրել մի շարք սկզբունքներ՝ առանց որոնց համընդհանուր ներդրման անիմաստ կլինի խոսել Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի բարեփոխումների մասին:

Հայաստանում այլեւս երբեք կրթական համակարգը չպիտի ծառայի կուսակցական եւ օրվա իշխանությունների շահերին ու այդ շահերի սպասարկմանը:

Հայաստանի կրթական համակարգում երբեք չպիտի ճնշվի ազատ ինքնամտածողությունը:

Հայաստանի կրթական համակարգում պիտի մերժվի կոռուպցիայի ցանկացած դրսեւորում՝ նեպոտիզմից մինչեւ կաշառք:

Հայաստանի կրթական համակարգում կրթություն տրամադրողները շարունակականորեն պիտի արդիականացնեն եւ՛ իրենց գիտելիքները եւ՛ մեթոդաբանությունը ու դրանք համապատասխանեցնեն ժամանակի պահանջներին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում, երբ շուտով կարող են վերանալ բազմաթիվ մասնագիտություններ, իսկ մյուսները կարող են կանգնել ժամանակի հետ համընթաց քայլելու լուրջ մարտահրավերների առաջ, մենք կարիք ունենք վերանայելու այն գիտելիքը, որը տրամադրում ենք կրթական համակարգի շահառուներին, որպեսզի նրանք մրցունակ լինեն շուկայում ոչ միայն այսօր, վաղը, այլեւ հինգ եւ տասը տարի հետո: Պատահական չէ, որ կրթության մեր տեսլականում մեծ դեր է հատկացված հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնական գիտությունների զարգացմանը, որոնք իրապես համարվում են 21-րդ դարի մասնագիտություններ:

Մեր օրերում գիտելիքները, իհարկե, անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Գիտելիքներին զուգահեռ հավասարապես կարեւոր է զարգացնել սովորողների հմտությունները: Ժամանակակից կրթությունն այլեւս անհնար է պատկերացնել առանց քննադատական մտածողության հմտությունների, ինչի ներդրումը մեր կրթական համակարգում պիտի դառնա մեր առաջնահերթություններից մեկը:

Եվ իհարկե արժեքները, արժեքներ, որոնք կարեւորագույնն են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կրթելու գործում: Ազգային արժեքների հետ մեկտեղ կրթական համակարգը պիտի լինի ազատության, հավասարության, մարդու հիմնարար իրավունքների ջատագովը: Թերեւս թույլ տվեք փոքրիկ ուղղում մտցնել հենց նոր արտահայտածս մտքում. ազատությունը, հավասարությունը, ժողովրդավարությունը հանդիսանում են հենց մեր ազգային արժեքների մի մասը: Ուզում եմ հավաստիացնել, որ այս արժեքներից յուրաքանչյուրի խրախուսումը որեւէ կերպ չի հակասում մյուսի խրախուսմանը, եւ անիմաստ են փորձերը՝ քաղաքական նեղ շահերից ելնելով դրանք հակադրության մեջ դնել միմյանց հետ:

Ելույթիս ավարտին ուզում եմ հնչեցնել կրթության մասին թերեւս ամենադիպուկ երբեւէ հնչած խոսքերը՝ սովորել, սովորել, սովորել, որովհետեւ հենց կրթությունն է աշխարհը փոխելու եւ զարգացնելու ամենահզոր զենքը»: 
 


20.12.2019
Խորհրդարանական լսումներ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին տեղի են ունեցել «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Կառա...

20.12.2019
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը
Դեկտեմբերի 18-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ 5-րդ նիստը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով ...

20.12.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 23.12.2019, ժամը 12:30, 214 սենյակ:   ...

20.12.2019
Խորդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

20.12.2019
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով: Լսու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS