Տպել
23.12.2019
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամներն այցելել են Կիեւ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի պատգամավորները, Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) հրավերով դեկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով եղել են Կիեւում եւ մասնակցել  Միության ամփոփիչ համաժողովին:

Այցի շրջանակում պատգամավորները` պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, այցելել են  Ուկրաինայի Գերագույն ռադա, որտեղ հանդիպում են ունեցել ԳՌ-ի  Ուկրաինա-Հայաստան նորաստեղծ բարեկամական խմբի անդամների եւ նախագահ Արտյոմ Դմիտրուկի Հայկական պատվիրակության անդամներին Գերագույն ռադայում ողջունել է  խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում տիրող իրավիճակը եւ զարգացումները, հակակոռուպցիոն պայքարում իրենց ձեռքբերումները, անդրադարձ են կատարել տնտեսական եւ ներդրումային գործընթացներում միջխորհրդարանական խմբերի դերակատարությանը, քննարկել երկկողմ օրակարգին առնչվող այլ հարցեր:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են Ուկրաինայում հայ համայնքի պատմական ներկայությունն ու երկրի զարգացման մեջ վերջինիս ունեցած կարեւոր դերակատարումը: Երկուստեք ընդգծվել է նման այցերի անհրաժեշտությունը` Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցության ամրապնդման եւ զարգացման համատեքստում:
 


23.12.2019
Քննարկվել են կրթության ոլորտին վերաբերող օրինագծեր
Դեկտեմբերի 23-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Առաջին ընթերցմամբ  քննարկվել են երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այնուհետեւ ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը: Օրինագծերը...

23.12.2019
Քննարկվել են պետական տուրքին եւ ճանապարհային երթեւեկությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ ԱԺ պատգամավորների, փաստաբանների, վարորդների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել վարորդական բալա...

23.12.2019
ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը ներկա է գտնվել Ռումինիայի հայերի միության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը ներկա է  գտնվել Ռումինիայի հայերի միության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:   Ներկաներին փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքներն ու ողջույնները կա...

23.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներն այցելել են Հանրապետական հավաքակայան
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներն այցելել են Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու նպատակով: Պատգամավորները շրջել են հավաքակայանի բոլոր բաժիններով, զրուցել զինակոչի պատասխանատուների եւ ամենակարեւո...

23.12.2019
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ:   ...