Տպել
25.12.2019
«Վարպետության դաս»՝ ՀՀ Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը դեկտեմբերի 25-ին «Տեղեկատվավերլուծական աջակցության կարեւորությունը ՀՀ արտաքին հարաբերություններում» թեմայով «Վարպետության դաս» է անցկացրել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության մագիստրոսական ծրագրի, եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի եւ հանրային կառավարման բաժնի ուսանողների հետ։

Հիմնական նպատակն է ապագա քաղաքագետներին եւ մագիստրոսներին գիտական թեզերի ընտրության հարցում աջակցելը։ Սոս Ավետիսյանն ընդգծել է փորձագիտական հետազոտությունների կարեւորությունը, ինչպես նաեւ շեշտադրել դրանց կիրառելիության անհրաժեշտությունը։ Նա կարեւոր է համարել տարբեր երկրների միջեւ հարաբերությունների վերաբերյալ համակողմանի վերլուծությունները։ Նշվել է, որ գիտական հետազոտությունները պետք է կատարվեն բազմակողմանիորեն։

Անդրադարձ կատարելով դիվանագիտական գործունեությանը՝ ԱԺ պատգամավորը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկրների միջեւ հարաբերությունների հաստատման եւ զարգացման գործում։

Բանախոսը պատասխանել է նաեւ ուսանողների մի շարք հարցերի, որոնք առնչվել են ոլորտի խնդիրներին։