National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
9.1.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.01.2020
Հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված Աշխատանքային խումբը հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակություն ներկայացուցիչներին եւ անհատ փորձագետներին հրավիրում է մասնակցելու իր աշխատանքներին: 
  
Խմբի աշխատանքներին մասնակցող հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ անհատ փորձագետները պետք է ունենան առնվազն հինգ տարվա գործունեության փորձ եւ 2015թ. դեկտեմբերից առ այսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն: 
  
Հայտն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2020թ. հունվարի 20-ը՝ sargis.khandanyan@parliament.am էլեկտրոնային հասցեով՝ կցելով ա) նամակ խմբի աշխատանքներին մասնակցելու ցանկության վերաբերյալ, բ) նյութեր վերոնշյալ ժամանակահատվածում թեմայի շուրջ կատարած աշխատանքի վերաբերյալ (զեկույցներ, փաստաթղթեր, տեսանյութեր եւ այլն), գ) կազմակերպության պարագայում՝ առնվազն հինգ տարվա գործունեությունը հավաստող փաստաթուղթ, իսկ անհատ փորձագետի պարագայում՝ աշխատանքային կենսագրություն: 
  
Աշխատանքային խումբը սեղմ ժամկետներում կտեղեկացնի խմբում մասնակցության հնարավորության մասին: 
  
Հարցերի դեպքում կարող եք գրել sargis.khandanyan@parliament.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 011 513 289 կամ 099 278 512 հեռախոսահամարներով: 
 


09.01.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միջխորհրդարանական միության՝ Ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի բարձր մակարդակի խորհրդատվական խմբի նիստին մասնակցելու համար 2020 թվականի հունվարի 15-18-ը Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS