Տպել
16.01.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

Հունվարի 16-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նախորդ օրը գումարված նիստը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» նախագծին:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի՝ արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակեն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների, ինչպես նաեւ մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների եւ գույքի սեփականատերերի վերաբերյալ: Փաստաթղթի նպատակներից է ապահովել հարկային վարչարարության ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաեւ կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ կառավարության հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Հեղինակների խնդրանքով շրջանառությունից հանվել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...