Տպել
17.01.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 11

Հունվարի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 59, հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում`  43 հարց:

Լրացում է կատարվել ԱԺ խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի 010-Լ որոշման մեջ:

Խորհուրդը համաձայնություն է տվել Կենտրոնամերիկյան խորհրդարանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը:


17.01.2020
Աշխատանքային քննարկում՝ ճարտարապետների գործունեությանն առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել  քաղաքաշինության բնագավառում ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի, քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացի կարգավորմանը վ...

17.01.2020
Ճանաչողական այցով խորհրդարան էին այցելել սփյուռքահայ երիտասարդներ
Հունվարի 17-ին խորհրդարան են այցելել սփյուռքահայ մի խումբ երիտասարդներ, որոնք Հայաստանում են գտնվում կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Երիտասարդների այցը Հայաստան կազմակերպել է «Դեպի Հայք» հիմնադրամը: Ճանաչողական այցով  օրենսդիր մարմին  այցելած հյուրերին ընդունել եւ նրանց...

17.01.2020
Աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

17.01.2020
Տեղի կունենա Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ հատուկ նիստ
Հունվարի 18-ին` ժամը 11-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստ: ...