Տպել
17.01.2020
Ճանաչողական այցով խորհրդարան էին այցելել սփյուռքահայ երիտասարդներ
1 / 8

Հունվարի 17-ին խորհրդարան են այցելել սփյուռքահայ մի խումբ երիտասարդներ, որոնք Հայաստանում են գտնվում կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Երիտասարդների այցը Հայաստան կազմակերպել է «Դեպի Հայք» հիմնադրամը:

Ճանաչողական այցով  օրենսդիր մարմին  այցելած հյուրերին ընդունել եւ նրանց  հետ զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

Ողջունելով երիտասարդ կամավորականներին՝ պատգամավորը կարեւորել է հայրենադարձությունն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ այս համատեքստում  դրական գնահատելով նրանց այցը Հայաստան: Ըստ նրա՝ «Դեպի Հայք» հիմնադրամի  հայրենաճանաչողական  այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի:  «Ամեն ինչ պետք է անել՝ ամրապնդելու համար երիտասարդների կապը հայրենիքի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ քիչ չեն դեպքերը, երբ այս ծրագրով Հայաստան այցելած երիտասարդներն այնուհետ հաստատվել են հայրենիքում:

Տեղի է ունեցել ջերմ զրույց, պատգամավորը պատասխանել է հյուրերին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Երիտասարդներն այնուհետեւ եղել են  խորհրդարանի նիստերի դահլիճում, գրադարանում եւ թանգարանում, ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանն ու տարբեր տարիների ԱԺ նախագահներին եւ փոխնախագահներին ընծայված հուշանվերներին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...