Հունվարի 20-ին խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներն ու դասախոսները:
Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանն ու Կարեն Համբարձումյանը, ովքեր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են: Անդրադառնալով հանձնաժողովի գործառույթներին, պատգամավորները տեղեկացրել են, որ հանձնաժողովում քննարկվում եւ եզրակացություններ են տրվում այն օրենքների նախագծերին, որոնք վերաբերում են տնտեսության տարբեր ոլորտների եւ բնագավառների օրենսդրական կարգավորումներին:
Ծավալված զրույցի ընթացքում պատգամավորները պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի տնտեսության առաջնահերթություններին, տնտեսական աճի եւ ՀՆԱ-ի՝ 2019թվականին գրանցված ցուցանիշներին, պետության արտաքին պարտքին, արտերկրում ուսումը շարունակելու հնարավորության հարցին:
Հյուրերը եղել են Ազգային ժողովի նիստերի դահլիճում, գրադարանում, ԱԺ թանգարանում ծանոթացել են օրենսդիր մարմնի պատմությանը:
Մեկնարկել են ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքները
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո սկսել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը: Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը ձեւավորելուց հետո պատգամավորներն սկսել են քննարկել օրենսդրական նախաձեռնությունները: Մինչ այդ, խորհրդարանը դիտարկել է ԱԺ մշտական ...
Միջխորհրդարանական կապերի զարգացման գործում կարեւորվել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը
Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ հունվարի 20-ին հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանը, խմբի անդամներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն ու Սրբուհի Գրիգորյանը: Նորա Առուստամյանն ընդգծել է, որ այս այցը կնպաստի երկու ...
Լենա Նազարյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ
Հունվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի փոխնախագահը բարձր է գնահատել վերջերս ձեւավորված Մեքսիկա-Հայաստան...
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը եւ Հայաստանում ունեցած շփումները կնպա...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` 21.01.2020, ժամը 16:00, 214 սենյակ: ...