Տպել
24.01.2020
Տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը
1 / 12

Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ բարեկամության շրջանակը ձեւավորվել է 2019թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի ընթացքում: Նպատակն է նպաստել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակույթային կապերի խորացմանը:

Կարեւորելով համագործակցության այս հարթակը՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական  այցը Նիդերլանդների Թագավորություն:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան բացումը կնպաստի Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմանը: Այս համատեքստում նա կարեւորել է ֆիլմարտադրության եւ մշակույթի ոլորտներում տարբեր միասնական նախաձեռնությունների իրագործումը:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հնարավոր  ուղիների շուրջ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է մասնավորապես «Կինոյի մասին» օրենքի ընդունումը եւ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մեդիա» բաղադրիչի վավերացումը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Նիդերլանդներում արդեն գրանցված է հայ կենդանասերների կազմակերպություն, որն օգնելու է Հայաստանում թափառող կենդանիների համար ապաստարանների ստեղծման եւ տարբեր ծառայությունների մատուցման աշխատանքների կատարմանը:

Նիստի մասնակիցները կարեւորել են նաեւ երկկողմ համագործակցության զարգացումը գյուղատնտեսության բնագավառում, ինչպես նաեւ մշակութային միջոցառումների անցկացումն ու տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը:

Դեսպան Բալայանը հորդորել է  բարեկամության շրջանակի հայկական կողմի անդամներին մշակել եւ ներկայացնել երկու երկրների միջեւ համատեղ ծրագրերի իրականացմանն  ուղղված նախաձեռնություններ:


24.01.2020
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 24-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանականները շարունակել են  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխո...

24.01.2020
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին եւ քաղաքական ու մամուլի գծով ղեկավար Ստիվ Դոդդսին: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռու...