Տպել
03.02.2020
Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները կներկայացվեն հանրային քննարկման
1 / 4

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ քննարկվել  եւ որոշում է կայացվել փետրվարի 24-ին հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով:

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ  կրթության ոլորտի վերաբերյալ արդեն անցկացվել են խորհրդարանական լսումներ. հանրային այս քննարկումների առանցքում կլինի «Կրթության մասին» օրենքի նախագիծը: Այն արդեն ուղարկվել է արդարադատության նախարարություն եւ հանձնաժողովի նախագահի խոսքով՝ բազմաթիվ փոփոխություններ են նախատեսվել:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ու հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը գործընկերներին մանրամասներ են ներկայացրել հանձնաժողովի անդամների՝ Թբիլիսի կատարած  եռօրյա աշխատանքային այցի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ այցի համար պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվել: