National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
03.02.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
03.02.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
1 / 2

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Դեսպանի խոսքով՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները ավելացել են՝ հող նախապատրաստելով առավել արդյունավետ քննարկումների համար:

Առանձնացնելով հանձնաժողովի գործունեության  հիմնական  առաջնահերթությունները՝ Անդրանիկ Քոչարյանն  ընդգծել է այն հիմնական կետերը, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովն առավելապես հետաքրքրված են:

Անդրադառնալով 2019թ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության  40%-ի չափով աճին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ միջոցների մի մասն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու  այլ կարեւոր հարցերի լուծմանը: Այս համատեքստում նա կարեւորել է ԶՈՒ-ում բարեվարքության ամրապնդումը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությունը:

Անդրադառնալով հանձնաժողովի փորձագիտական կարողություններին՝ Անդրանիկ Քոչարյանն օգտակար  է համարել վերապատրաստման ծրագրերն ու փորձի փոխանակումը ԱՄՆ Կոնգրեսի մասնագետների հետ:

Լին Թրեյսին բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններին՝ Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում՝ միաժամանակ լինելով ՀԱՊԿ-ի անդամ եւ ՆԱՏՕ-ի ասոցացված անդամ-պետություն, եւ ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ճանապարհին հետաքրքրված է հաջողված փորձով:

Կողմերը խոսել են նաեւ ռազմական որակյալ կրթության ապահովման խնդիրների մասին՝ համակարծիք լինելով, որ ԶՈՒ բարեփոխումների շեմին բարձր ինտելեկտուալ կարողությունների  ներդրումը եւ ժամանակակից զինտեխնիկայի ձեռքբերումը հավասարապես կարեւոր են:

Դեսպան Թրեյսին, խոսելով 2016թ ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության մասին, հետաքրքրվել է, թե հանձնաժողովը որոշակի եզրակացություններ արդեն ունի՞ պատրաստած:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովը 6 ամիս արդեն աշխատել է, ուսումնասիրել է մեծ ծավալի փաստաթղթեր, լսել բանակի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնատար անձանց: Գալիք ամիսների ընթացքում հանձնաժողովը կամփոփի աշխատանքը եւ հունիս ամսին հանդես կգա եզրակացությամբ: Դրա մի մասը հասանելի կլինի հասարակությանը, իսկ հրապարակման ոչ ենթակա հատվածը՝ գաղտնի կմնա:

Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել: 


03.02.2020
Ցուցադրվել են աշխատանքներ՝ նվիրված ազատագրված տարածքների 44 ամրոցներին
Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 3-ին բացված ցուցահանդեսում ներկայացվել են  Բակուր Կարապետյանի եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Քարվաճառի շրջանում հայտնաբերված 44 ամրոցների վերատպությունները: Ցուցահանդեսը, որը  կրում է «Արցախի ազատագրված տարածքների նորահայ...

03.02.2020
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, որը նախագահել է Նաիրա Զոհրաբյանը, քննարկվել է Կառավարության հեղինակած  «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծո...

03.02.2020
Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները կներկայացվեն հանրային քննարկման
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ քննարկվել  եւ որոշում է կայացվել փետրվարի 24-ին հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի ...

03.02.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

03.02.2020
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

03.02.2020
Ցուցահանդեսի լուսաբանման հրավեր
Փետրվարի 3-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա Բակուր Կարապետյանի եւ ՀՀ ԳԱԱ հնագիտական ինստիտուտի հետազոտական խմբի կողմից՝ Քարվաճառի շրջանում հայտնաբերված 44 ամրոցների վերաբերյալ աշխատանքների ցուցահանդեսը: Կցուցադրվի նաեւ «Ճեղքված եկեղեցու ճիչը» ֆիլմը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS