Տպել
03.02.2020
Ցուցադրվել են աշխատանքներ՝ նվիրված ազատագրված տարածքների 44 ամրոցներին
1 / 8

Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 3-ին բացված ցուցահանդեսում ներկայացվել են  Բակուր Կարապետյանի եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Քարվաճառի շրջանում հայտնաբերված 44 ամրոցների վերատպությունները:

Ցուցահանդեսը, որը  կրում է «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» խորագիրը,  նպատակ ունի պատգամավորներին առավել մանրամասն ներկայացնել հայտնաբերված  հուշարձանները, ինչպես նաեւ դրանց ուսումնասիրություններն ու պահպանությունն իրականացնելու համար ստանալ որոշակի աջակցություն:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը, խոսելով ցուցադրության առնչությամբ,  կարեւորել է ոչ միայն Արցախի տարածքների ազատագրումը, այլ նաեւ դրանց նոր շունչ ու բովանդակություն  հաղորդելը, ինչը, ըստ նրա, հնարավոր է՝ ազատագրելով նաեւ պատմությունը:  Պատգամավորը շնորհակալություն է հայտնել աշխատանքներն իրականացրած անձանց՝ կարեւոր գործ կատարելու համար:

Ցուցահանդեսի համահեղինակ, արձակագիր եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանը հայտնել  է, որ ազատագրված տարածքների նորահայտ հուշարձանների ուսումնասիրություններն սկսվել են երեք տարի առաջ, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների 44 ամրոցներից 30-ն արդեն  հետազոտվել են: Այդ աշխատանքներում նշանակալի մասնակցություն է ունեցել հնագետ-ազգագրագետ Գագիկ Սարգսյանը: Բակուր Կարապետյանի խոսքով՝ հետազոտական   աշխատանքները շարունակվում են, սակայն անհրաժեշտություն կա տարատեսակ աջակցության, մասնավորապես՝ ներդրումների տեսքով, ինչը կարող է նպաստել  տարածքների լիարժեք յուրացմանն  ու բնակեցմանը:

«Կա խնդիր. արյունով ազատագրված տարածքը լիարժեք չի յուրացվում, լիարժեք չի բնակեցվում: Քաշաթաղի շրջանում 14-15 հազար բնակչություն կար, այժմ այն նվազել է՝ հասնելով 12 հազարի»,-մտահոգություն  է հայտնել Բակուր Կարապետյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ԱԺ աշխատակազմին՝ ցուցադրությունը Հայաստանի  խորհրդարանում կազմակերպելու համար: Արձակագիրը նաեւ երախտիքի խոսքեր է հղել Արցախի այն կազմակերպություններին եւ պետական մարմիններին, որոնք  մշտապես  օժանդակել են  հետազոտական աշխատանքներում:

Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական  ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի անունից ողջունել է միջոցառման անցկացումն ու Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար  Բակուր Կարապետյանին հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

Միջոցառման ավարտին ցուցադրվել է   «Ճեղքված եկեղեցու ճիչը» կարճամետրաժ ֆիլմը:   


03.02.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Դեսպանի խոսքով՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները ավելացել են՝ հող նախապատրաստելով առավել արդյունավետ քննարկումների հ...

03.02.2020
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, որը նախագահել է Նաիրա Զոհրաբյանը, քննարկվել է Կառավարության հեղինակած  «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծո...

03.02.2020
Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները կներկայացվեն հանրային քննարկման
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ քննարկվել  եւ որոշում է կայացվել փետրվարի 24-ին հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի ...

03.02.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

03.02.2020
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

03.02.2020
Ցուցահանդեսի լուսաբանման հրավեր
Փետրվարի 3-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա Բակուր Կարապետյանի եւ ՀՀ ԳԱԱ հնագիտական ինստիտուտի հետազոտական խմբի կողմից՝ Քարվաճառի շրջանում հայտնաբերված 44 ամրոցների վերաբերյալ աշխատանքների ցուցահանդեսը: Կցուցադրվի նաեւ «Ճեղքված եկեղեցու ճիչը» ֆիլմը: ...