Փետրվարի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է 2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ` հաշվետու ժամանակաշրջանում եկամուտների ընդհանուր ցուցանիշը կատարվել է 100.2 տոկոսով: Հարկային եկամուտների մասով ճշտված ծրագիրը կազմել է 1 տրիլիոն 62 միլիարդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 1.7 տոկոս ծրագրային ցուցանիշի գերակատարում: Պաշտոնական դրամաշնորհների մասով արձանագրվել է համեմատաբար ցածր կատարողական: Հաշվետու ժամանակաշրջանի համար նախատեսվել էր ունենալ 1 տրիլիոն 276 միլիարդ դրամի ծախս, կատարողականը կազմել է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ:
Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին:
ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագիրը ներկայացրել է պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: Նա նշել է, որ փաստաթուղթը բաղկացած է 3 մասից: Ծրագրով նախատեսվում են 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման եւ 2020 թվականի պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների եւ տարեկան կատարման հաշվեքվննությունների իրականացում: Հաշվեքննիչ պալատի նախագահի խոսքով` փորձ է արվել ծրագիրը ոլորտային առումով հնարավորինս ընդգրկուն դարձնել եւ այդ նպատակով սահմանվել են հաշվեքննության համար կարեւոր ոլորտներ` սոցիալական, կրթական, մշակութային, առողջապահության, ճանապարհաշինարարության, ջրային, հարկային եւ մաքսային, պետական սեփականության, ինչպես նաեւ այլ հարցեր: Նշվել է, որ կառույցը նախատեսում է հաշվեքննություններ իրականացնել նաեւ ուժային կառույցներում: Ծրագրում ընդգրկվել են հասարակության շրջանում որոշակի մտահոգություն ներկայացնող ուղղություններ: Զեկուցողի տեղեկացմամբ` նախաձեռնվել են պալատի ռազմավարական զարգացման նոր ծրագրի մշակման աշխատանքները:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են կառույցի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք առաջարկներ:
Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանն էլ ներկայացրել է գրասենյակի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ:
Հանձնաժողովը որոշում է կայացրել փետրվարի 21-ին` ժամը 10-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել խորհրդարանական լսումներ` «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով:
Հանձնաժողովի որոշմամբ՝ փետրվարի 18-ին եւ 19-ին՝ ժամը 12.00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով:
Աննա Կոստանյանը հանդիպել է «Եվրասիա Միջազգային Համալսարանի դասընթացների կենտրոն»-ի աշակերտների ու ուսուցիչների հետ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը հանդիպել է «Եվրասիա Միջազգային Համալսարանի դասընթացների կենտրոն»-ի՝ դիվանագիտական/իրավաբանական խմբի աշակերտների ու ուսուցիչների հետ: Պատգամավորն աշակերտների խնդրանքով ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծման պ...
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել նստաշրջանի աշխատանքներից
Փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակությունը հունվարի 26-ից փետրվարի 1-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին: Ասուլիսին պատվիրակությունը ներկայ...
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
Փետրվարի 4-ին հետաձգվել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը: ...
Նարեկ Մկրտչյանի այցը Իսլանդիա
Հունվարի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը գտնվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: Նա հանդիպումներ է ունեցել խորհրդարանում (Ալթինգում) եւ երկրի ակադեմիական բնագավառի ականավոր ներկայացուցիչների հետ: Հանդիպումների նպատակն է եղել նպաստել Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...