Հունվարի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը գտնվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: Նա հանդիպումներ է ունեցել խորհրդարանում (Ալթինգում) եւ երկրի ակադեմիական բնագավառի ականավոր ներկայացուցիչների հետ: Հանդիպումների նպատակն է եղել նպաստել Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Հունվարի 28-ին Ռեյկյավիկում պատգամավորը հանդիպել է խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնի հետ: Անդրադարձ է կատարվել հայ-իսլանդական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի հետագա անելիքներին: Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները: Քննարկվել են Մարգրետ Տրիգվադոտիրի եւ մի խումբ այլ պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձեւի եւ առաջխաղացման գործընթացին նպաստելու հետագա անելիքները: Պատգամավորը խոսնակին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները եւ Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սիգրիդուր Անդերսենի հետ: Որպես Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի անդամ` պատգամավորն ընդգծել է միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությունը: Նա ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլը, ինչպես նաեւ կարեւորել Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համապատասխան բանաձեւի ընդունումը: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այդ քայլով Իսլանդիան իր ներդրումը կունենա ցեղասպանությունների կանխարգելման գործում եւ որպես օրինակ է բերել բոլորովին վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի եւ Սենատի կողմից ընդունված բանաձեւը:
Հունվարի 28-ին Ռեյկյավիկում ցուցադրվել է Ջո Բերլինգերի` Հայոց ցեղասպանության մասին "Intent to destroy: Death, denial & depiction փաստավավերագրական ֆիլմը: Ներկա են եղել Իսլանդիայի մի շարք քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրմանը մեծ աջակցություն է ցուցաբերել աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը: Ցուցադրությունից առաջ Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ներածական խոսքով:
Հունվարի 29-ին Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել Իսլանդիայի առաջատար Ֆրետաբլադիդ լրատվականին:
Աննա Կոստանյանը հանդիպել է «Եվրասիա Միջազգային Համալսարանի դասընթացների կենտրոն»-ի աշակերտների ու ուսուցիչների հետ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը հանդիպել է «Եվրասիա Միջազգային Համալսարանի դասընթացների կենտրոն»-ի՝ դիվանագիտական/իրավաբանական խմբի աշակերտների ու ուսուցիչների հետ: Պատգամավորն աշակերտների խնդրանքով ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծման պ...
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել նստաշրջանի աշխատանքներից
Փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակությունը հունվարի 26-ից փետրվարի 1-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին: Ասուլիսին պատվիրակությունը ներկայ...
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
Փետրվարի 4-ին հետաձգվել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը: ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է 2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմա...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...