Տպել
06.02.2020
ՀՀ ԱԺ արտահերթ նիստը չի գումարվել
1 / 1

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 6-ին՝ ժամը 11-00-ին, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկու օրենսդրական նախաձեռնություններ:

Սակայն արտահերթ նիստը չի կայացել, քանի որ, ինչպես տեղեկացրել է  ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ  կետի համաձայն` նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունները:

Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլեւս հարց չի մնացել, նիստը համարվել է փակված:


06.02.2020
Խորհրդարանն ընդունել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 6-ին՝ ժամը 13-00-ին, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Խորհրդարանն ընդունել է  արտահերթ նիստի անցկացման կարգի եւ տեւողության վերաբերյալ  ԱԺ որոշումները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ նիստի օրակարգում ընդգրկվա...

06.02.2020
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.   «Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 13.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 6-ի ԱԺԽՈ-00...

06.02.2020
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը: Խորհուրդը համաձայնություն է տվել  2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 13:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:   ...