Տպել
18.02.2020
Աշխատանքային փակ քննարկում` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ
1 / 6

Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ անցկացրել են աշխատանքային փակ քննարկում` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ:

Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ պաշտպանության բանակում ոչ մարտական գործողությունների ժամանակ զինծառայողների մահվան դեպքերի աճին եւ հանգամանքներին: