Տպել
18.02.2020
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին
1 / 3

Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը կարեւորել են խորհրդարանականների փոխայցերը եւ այս համատեքստում քննարկել առաջիկա հանդիպումների հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը:
 


18.02.2020
ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 18-ին հրավիրած նիստում, որը նախագահել է Մանե Թանդիլյանը քննարկել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ: ՀՀ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլո...

18.02.2020
Աշխատանքային փակ քննարկում` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ
Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ անցկացրել են աշխատանքային փակ քննարկում` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում ՀՀ զ...

18.02.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 13:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...