Տպել
20.02.2020
Մխիթար Հայրապետյանն Աբովյանի տուն-թանգարանում ճանաչողական այց է անցկացրել
1 / 3


Գիրք նվիրելու օրվա առիթով փետրվարի 19-ին Խաչատուր Աբովյանի թանգարանում ճանաչողական այցն անցկացրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նախաձեռնությունը այսուհետեւ շարունակական բնույթ է կրելու, եւ յուրաքանչյուր ամսվա մեկ օր թանգարանում էքսկուրսավարը լինելու է հասարակական, մշակութային, քաղաքական ասպարեզում ճանաչված անձ:

Շրջայցից հետո գեղեցիկ երաժշտական համարներով հյուրերին ողջունել է Վահագ Ռաշը, որի ընթացքում էլ այցելուները հնարավորություն են ունեցել շփվելու պատգամավորի հետ:

Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ տրամադրվելու են թանգարանի այգու բարեկարգմանն ու բացօթյա գրադարանի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ միջոցառումների շարքը նվիրվում է Մեծ գրողի ծննդյան 215-ամյակին: 
 


20.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա
Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա, որտեղ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Թոմաս Բուստրուպը եւ Միջազգային առեւտրի եւ շուկայի գծով տնօրեն Յենս ...

20.02.2020
Քննարկվել են հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը, բարդությունները եւ դրանց վերացման ճանապարհները
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել «Հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը, բարդությունները եւ դրանց վերացման ճանապարհները» թ...

20.02.2020
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ "Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները" թեմայով (օրակարգը՝ այստեղ): Հարգելի մասնակիցներ, լսումներին գրանցման...