National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.2.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
24.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահին
1 / 28

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:

Զինաիդա Գրեչանիի հետ առանձնազրույցի ընթացքում ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նրա այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի եւ Մոլդովայի հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են փոխադարձ ըմբռնման եւ հարգանքի հիման վրա, եւ այդ հարաբերություններում կարեւոր նշանակություն ունի խորհրդարանների դերը, Հայաստանի եւ Մոլդովայի պատվիրակություններն արդյունավետ համագործակցում են նաեւ միջազգային տարբեր հարթակներում:

Հայաստանի եւ Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները կիսվել են երկու երկրներում ընթացող բարեփոխումների ընթացքով:

Զինաիդա Գրեչանին պատմել է Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին, մանրամասներ հայտնել Մոլդովայում ընթացող դատաիրավական բարեփոխումների եւ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ ինչպես են Մոլդովայի ՍԴ նախկին անդամները, որոնք աշխատել են իշխանությունն ուզուրպացրած մեկ անձի ճնշումների ներքո, համարձակություն ունեցել չեղյալ համարել նախկինում իրենց կայացրած ապօրինի որոշումներն ու հրաժարական տվել, եւ այժմ նոր ձեւավորված Սահմանադրական դատարանն աշխատում է ի շահ երկրի՝ պաշտպանելով Սահմանադրությունը:

Զինաիդա Գրեչանին նշել է, որ Մոլդովայի Սահմանադրական դատարանի՝ ողջ կազմով հրաժարականից հետո Մոլդովայում ընթանում են դատաիրավական լուրջ բարեփոխումներ:

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ շատ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած ճանապարհաշինարարական աշխատանքներով: «Մենք սպասում ենք ձեր վարչապետի այցին՝ Մոլդովա, այն փորձը, որ դուք ունեք հեղափոխությունից հետո, մեզ համար շատ կարեւոր է: Մեզ նաեւ հետաքրքրում է ներդրումներ բերելու ձեր փորձը»,- ասել է Զինաիդա Գրեչանին: Նա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ Մոլդովայի հետ բարեկամական խմբին հրավիրել է իր երկիր՝ ավելի մանրամասն քննարկելու համագործակցության հարցերը: 
  
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում եւ Մոլդովայում իրադարձությունների զարգացումը թեպետ տարբեր է, բայց նաեւ շատ ընդհանրություններ կան: ԱԺ նախագահը հայտնել է, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, քանի որ Հայաստանի ՍԴ անդամները, ի տարբերություն Մոլդովայի, ինքնակամ հրաժարական չտվեցին, թեպետ նրանց հնարավորություն տրվեց օգտվելու վաղաժամ կենսաթոշակի գնալու իրավունքից: 
  
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, վստահություն է հայտնել, որ նրանց այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա փոխգործակցության ամրապնդմանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Մոլդովայի հետ սերտ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրները երկկողմ եւ բազմակողմ համագործակցության մեծ ներուժ ունեն, Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ ստորագրված է տարբեր ոլորտներում համագործակցության 22 փաստաթուղթ, իսկ վերջին տարիներին քաղաքական շփումների ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ՝ այդ թվում միջազգային հարթակներում, մասնավորապես ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՏՄ, միջխորհրդարանական միության եւ այլ կառույցներում:

Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների կարեւոր նշանակությունը երկու երկրների հարաբերությունների համատեքստում եւ վստահություն հայտնել, որ Հայաստանի եւ Մոլդովայի խորհրդարանների բարեկամական խմբերի դինամիկ աշխատանքը կուղղվի համագործակցության նոր ուղղությունների եւ անհատական շփումների ձեռքբերմանը: «Մենք տրամադրված ենք հետագայում եւս ակտիվ աշխատել համագործակցության լայն օրակարգի ձեւավորման ուղղությամբ: Վստահ եմ, որ կառուցողական համագործակցության բարձր մակարդակը մեզ թույլ կտա իրացնել բազմադարյա համագործակցությունը մեր խորհրդարանների եւ երկրների միջեւ»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: 
  
Զինաիդա Գրեչանին, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում եւ շատ տպավորված է հյուրասիրությամբ, ավանդույթների պահպանմամբ:

«Մեզ իսկապես շատ հետաքրքիր է ձեր փորձը հեղափոխությունից հետո, համագործակցությունը, ձեր բարեփոխումները: Շատ հետաքրքիր են ձեր դատաիրավական բարեփոխումները, որ այդպես մտածված եք անում, որպեսզի համակարգը չսպասարկի քաղաքական որեւէ շահ: Մենք շատ բան ունենք մեկս մյուսից սովորելու եւ պատրաստ ենք աշխատել բոլոր ուղղություններով: Հայաստանը մեզ համար բարեկամական երկիր է, եւ այդ բարեկամությունը պետք է պահպանել»,- ասել է Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը:

Արարատ Միրզոյանը կիսել է Զինաիդա Գրեչանիի կարծիքը՝ նշելով, որ Հայաստանն ու Մոլդովան չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ եւ կախված լինել աշխարհաքաղաքական հարաբերությունների մի բեւեռից: «Մենք համագործակցում ենք բոլորի հետ: Մենք ողջունում ենք ձեր պատրաստակամությունը՝ կիսվել փորձով»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին Զինաիդա Գրեչանին գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի մատյանում եւ բարեկամության ծառ տնկել խորհրդարանի այգում:


24.02.2020
Խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 24-ին անցկացվել են խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվել են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները: Լսումներին մասնակ...

24.02.2020
Քննարկվել են վարչական իրավախախտումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն ...

24.02.2020
Տեղի կունենա հանրային քննարկում
Փետրվարի 27-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հրավիրում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությո...

24.02.2020
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապ...

24.02.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

24.02.2020
Հարգանքի տուրք` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրեր...

24.02.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

24.02.2020
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

24.02.2020
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Փետրվարի 25-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) եւ հարակից օր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am