National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.2.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
24.02.2020
Խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով
1 / 24

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 24-ին անցկացվել են խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվել են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի  պատասխանատուներ, բուհերի ռեկտորներ, դասախոսներ, փորձագետներ:

Բացման խոսքով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նա նշել է, որ նախորդ տարի ՀՀ ԿԳՄՍ  նախարարությունը ներկայացրել էր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի  նախագիծը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել շահագրգիռ կազմակերպությունների եւ քաղաքացիների  շրջանում:  Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, դրանց արդյունքում նախագիծը բարեփոխվել է:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը  նշել է, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է, եւ այն  հեղափոխական փոփոխություններ է նախատեսում կրթության եւ գիտության ոլորտներում: Փոխնախագահն անդրադարձել է ակնկալվող փոփոխություններին, կարեւորել գիտության ոլորտին հատկացվող բյուջետային միջոցների շարունակական ավելացումը: Նա նշել է, որ օրինագիծը դեռեւս լրամշակման կարիք ունի, այդ իսկ պատճառով  հրավիրվել են խորհրդարանական լսումներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել  է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծով   նախատեսվող    նորամուծություններն ու փոփոխությունները:

Նրա խոսքով՝ նախագծի հիմնական նպատակը բուհի, գիտության եւ հետազոտության  ինտեգրումն է: Անդրադառնալով նախագծի երկարատեւ եւ բուռն ընթացքով քննարկումներին՝ նա նշել է, որ տասնամյակներ շարունակ առկա է եղել կարծրացած ու կարծրացող համակարգ, եւ այժմ նախագիծը դիպչում է շատերի շահերին, հետեւաբար որոշակի  դիմադրությունը բնական է:

Նախարարը նշել է, որ ստացված առաջարկները քննարկվել են, դրանցից շատերն ընդունվել են, ինչը որոշակիորեն բարելավել է   նախագիծը:  «Մենք այլեւս հրաժարվում ենք կրթության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ նախագիծը բարձրագույն կրթության ոլորտում լրջագույն փոփոխություններ է նախատեսում:

 Նա մատնանշել է  այն խնդիրներն ու  օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են բարձրագույն կրթության եւ գիտության  ոլորտների համաչափ ու ժամանակի պահանջներին համընթաց զարգանալուն: Բացի խնդիրներից՝ նախարարը ներկայացրել է որոշ դրույթներ, որոնց ընդունման  պարագայում բարձրագույն կրթության ոլորտն էապես  բարեփոխվելու է:

«Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվելու են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական  ծրագրում սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, կրթական ծրագիր, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով, անկախ բուհերի կազմակերպաիրավական ձեւից եւ կարգավիճակից, բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը: Բուհերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը կլինեն բուհի ներկայացուցիչներ, որոնցից մեկը?  ուսանող, իսկ 6-ը կլինեն գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներից: Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է»,-ասել է նա:

«Բոլոնյան գործընթացի մարտահրավերներն ու օրենսդրական բարեփոխումների կանխատեսվող ազդեցությունը» թեմայի շրջանակում  լսումների մասնակիցներն անդրադարձել են ոլորտի  կառավարման խնդիրներին, բուհերում կրթական ծրագրերի իրականացմանն ու միջազգային կրթական տարածքին ինտեգրմանը, ժամանակակից աշխատաշուկային համապատասխանելիության ապահովմանը, գիտության եւ գիտատեխնիկական զարգացման  համար նախադրյալների ձեւավորմանը:

Բանախոսները  ներկայացրել են  առաջարկներ՝ նշելով, որ  նախագծում  խնդրահարույց դրույթներ կան, որոնք անհրաժեշտ է վերանայել: Ըստ նրանց՝ կարիք կա վերանայել բուհերի ինքնավարությանը, Գիտությունների ազգային ակադեմիային,  բուհերում հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր առարկաների ծրագրից հանելուն  վերաբերող եւ այլ դրույթներ:

  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է բուհերում դասավանդվող  պարտադիր առարկաների  ծրագրից հայերենը հանելու դրույթին: Նա անընդունելի  է համարել դա՝ նշելով, որ  քանի դեռ  դպրոցներում  ապահովված չէ մայրենիի  բարձր մակարդակով ուսուցումը, չի կարելի նման քայլ անել: Իսկ հայերենի վատ ուսուցման  մասին էլ  փաստում են դպրոցական ավարտական քննությունների ցածր գնահատականներն ու կրկնուսույցներին դիմելու ավանդույթը, ընդգծել է պատգամավորը:  Գործընկերոջ տեսակետը պաշտպանել է Միքայել Մելքումյանը՝ շեշտելով, թե  դպրոցն  այսօր աշակերտին չի տալիս  հայեցի կրթություն եւ  լեզվամտածողություն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը կարեւորել է ապակենտրոնացված եւ ապաքաղաքականացված բուհեր ունենալը,  արժեւորել բուհական այնպիսի կրթության մատուցումը, որը շրջանավարտին կտա աշխատաշուկայում պահանջվող գիտելիքներ, եւ ոչ թե պարզապես դիպլոմ:

Դասախոս Գեւորգ Էմին-Տերյանը նույնպես անդրադարձել է հայերենի եւ հայագիտական առարկաների հարցին՝ ժամանակավրեպ համարելով դրանք պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանելու մոտեցումը:  Բանախոսը մտահոգիչ է համարել, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ չափազանց վատ են տիրապետում հայոց լեզվին: Բացի այդ, ըստ նրա, շարունակաբար եւ տարակերպ  խախտվում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքը: «Հայերենը պետք է պարտադիր ուսուցանվի բուհերում»,-ամփոփելով ելույթն՝ ասել  է նա:

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանող Գեւորգ Ղուկասյանն անդրադարձել է բուհերի ինքնավարության հարցին՝ նշելով հիշյալ բուհում առկա տարաբնույթ խնդիրները: Ուսանողական խորհուրդներին անդրադառնալով՝ նա նկատել է, որ նախագծում դրանց վերաբերող դրույթները մասնակիորեն են փոխվել, ինչը չի կարող նպաստել ուսանողական կառույցների արդյունավետ գործունեությանը:

Ամփոփիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հնչած տեսակետներին եւ ելույթներին, տվել պարզաբանումներ: Նա նշել է, որ հայերենի եւ հայագիտական առարկաների պարտադիր ուսուցմանը բուհերում տարիներ շարունակ ընդդիմացել են բազմաթիվ դասախոսներ: Նախարարի խոսքով՝  նախագծի անցումային դրույթներով նախատեսված է, որ պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկից այս կամ այն առարկան հանելը նախատեսվում է իրականացնել  2022  թվականից:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին եւ լսումների մասնակիցներին՝  նախագիծը բարեփոխելու ջանքերի համար: Նա վստահեցրել է, որ արված առաջարկների շնորհիվ նախագիծն ավելի ընդունելի կդառնա:


24.02.2020
Քննարկվել են վարչական իրավախախտումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն ...

24.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը: Զինաիդա Գրեչանիի հետ առանձնազրույցի ընթացքում ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նրա այցը նո...

24.02.2020
Տեղի կունենա հանրային քննարկում
Փետրվարի 27-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հրավիրում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությո...

24.02.2020
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապ...

24.02.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

24.02.2020
Հարգանքի տուրք` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրեր...

24.02.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

24.02.2020
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

24.02.2020
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Փետրվարի 25-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) եւ հարակից օր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am