National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26.02.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
26.02.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ին հրավիրած նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվել են այն փոփոխություններն ու լրացումները, որոնք Կառավարությունն առաջարկում է կատարել  «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ  Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ նպատակն է հիմնադրամներին հնարավորություն տալ հաշվետվություններն անվճար հրապարակել դրանց համար նախատեսված համակարգում: Հիմնական զեկուցողի խոսքով՝ մինչեւ նախատեսվող համակարգի շահագործումը հաշվետվությունները կհրապարակվեն  http://www.azdarar.am/ կայքում: Առաջարկվում է նաեւ օրենքից  հանել՝ հաշվետվությունը վերահսկողություն իրականացնող մարմին ներկայացնելու պարտադիր պահանջը սահմանող դրույթը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի նաեւ խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ` եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի եւ Ղրղզստանի կառավարությունների կողմից  2019 թվականին: Փաստաթղթով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:

Հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել օրենքի նախագծին:

ՀՀ ԱԺ պատգամավորներ         Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն առաջարկում են լրացում կատարել  «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում եւ նաեւ հանրային ծառայության ոլորտում կանոնակարգել  կարգավորվող սակագների ձեւավորման սկզբունքները: Օրինագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը նշել է, որ  Հայաստանում  հանրային ոլորտի ծառայություններում կան բնական մենաշնորհներ ունեցող որոշ ընկերություններ, որոնց ղեկավարներն ստանում են շատ բարձր աշխատավարձեր: Հաշվի առնելով այդ հանգամանքը, հեղինակներն առաջարկում են որպեսզի սակագների հաշվարկում ներառվող մեկ աշխատակցի հաշվով աշխատանքի վարձատրության թույլատրելի ծախսը չգերազանցի պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի քսանապատիկը:

Հարակից զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ Կառավարությունը դեռեւս պաշտոնական դիրքորոշում չունի:

Քննարկման արդյունքում հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը հեղինակել է Կառավարությունը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլյանը նշել է, որ նախորդ տարիներին նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի, այնուհետ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամաններով: Սահմանադրական փոփոխություններից հետո անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի իրավասությունները եւ դրանք ամրագրել օրենքով: Նախագծի ընդունման պարագայում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին կվերապահվի քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերի եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում  կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա նշել է, որ օրենքի նախագիծը նախատեսում է մի շարք ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնություններ: Օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով տեղափոխվող անձին տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա՝ թույլատրել նրան 18 ամիսների ընթացքում  տվյալ երկրից Հայաստան ներկրել անձնական օգտագործման գույքն ու մեկ տրանսպորտային միջոց, որը որպես սեփականություն գրանցված է իր անվամբ՝ առնվազն 6 ամիս:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը նշել է, որ օրենքի նախագիծը մի քանի անգամ ուղարկվել է Կառավարություն՝ եզրակացություն ստանալու համար  եւ այս պահի դրությամբ կա բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից բանավոր դրական եզրակացություն:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Հակոբ Արշակյանը նշել է, որ փոփոխություններն ու լրացումները վերաբերում են տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիական ընկերություններին հարկային արտոնություններ տալուն եւ այն լիցենզավորման ոլորտ տեղափոխելուն: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայացրած առաջարկները եղել են տեխնիկական բնույթի:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Լիլիթ Մակունցի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող  ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձին: Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ներկայացված առաջարկներին եւ տվել պարզաբանումներ:

Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի լրամշակված տարբերակին:

 Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող լրացումը, որը հեղինակել են պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանը: Արտակ Մանուկյանը հիշեցրել է, որ նախագիծը վերաբերում է էներգետիկայի բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանը: Օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացություն:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերը եւս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ է առաջարկել կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Օրենքի նախագծի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Հանձնաժողովի որոշմամբ ձեւավորվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Ներդրումների խթանման հարցերով» աշխատանքային խումբ:


26.02.2020
Տեղի կունենա աշխատաժողով
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ՀՀ ԱԺ  Ոսկեզօծ դալիճում  փետրվարի 27-ին՝ ժամը 13.00-ին, եւ  փետրվարի 28-ին՝ ժամը 10.30-ին, տեղի կունենա աշխատաժողով՝ «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը ե...

26.02.2020
Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին
Փետրվարի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումները՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջա...

26.02.2020
ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի հերթական նիստում քննարկված բոլոր օրինագծերին տվել է դրական եզրակացություն: Օրակարգում ընդգրկված որոշ օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է: Հանձնաժողովի նի...

26.02.2020
Արման Աբովյանը հանդիպել է ԱՄՆ ԱԺԻ Վաշինգտոնի գրասենյակի տնօրենի հետ
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Դերեք Միթչելի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել են երկկողմ համագործակցությունը, ԱԺԻ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ընթացիկ ծր...

26.02.2020
Կրթության ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը շարունակվում է բարեփոխվել
ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին աշխատանքային քննարկման էր հրավիրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար կրթության ոլորտի խնդիրներն ու դրանց կարգավորմանն ուղղված ո...

26.02.2020
Քննարկվել են կենսաթոշակներին, նպաստներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Ըստ առաջարկվող փոփոխու...

26.02.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 26-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ...

26.02.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 26-ին հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի անդամ Ռոման Շկոլինի եւ Անդրկովկասի հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինի հետ: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի փոխնախագահը հ...

26.02.2020
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

26.02.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:     ...

26.02.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

26.02.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

26.02.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS