ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ խորհրդարանում փետրվարի 27-ին տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը եւ միջազգային փորձը» թեմայով, որին մասնակցել են ներկայացուցիչներ, փորձագետներ Ասիական զարգացման բանկից, ՀՀ առողջապահության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններից, Երեւանի քաղաքապետարանից, պատգամավորներ:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ներկայացմամբ՝ 2019 թվականին ընդունված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը կարգավորման կարիք ունի: Դեռեւս օրինագծի մշակման փուլում բանկի փորձագետները կազմակերպել են սեմինար-քննարկումներ, որտեղ ներկայացվել են օրենքի բովանդակությունը, հիմնական խնդիրները, հեռանկարները: Հրավիրված երկօրյա աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է ներկայացնել հայեցակարգը, հայկական օրենսդրությունը, կարգավորման իրավական շրջանակը, ծրագրերի մշակմանը եւ իրականացմանն առնչվող կանոնները, ընթացակարգերը, միջազգային փորձը:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նշել է, որ իրենք մեծ փորձ ունեն եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել նոր իրավական կարգավորումների մշակման գործընթացում, ինչը կնպաստի Հայաստանում ՊՄԳ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր, քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության առավելությունները, թերություններն ու ռիսկային գործոնները, անդրադարձ է կատարվել իրավական եւ ինստիտուցիոնալ կարգավորումներին վերաբերող հարցերի:
Աշխատաժողովը կշարունակվի փետրվարի 28-ին:
Խորհրդարանական լսումներ՝ ճանապարհային երթեւեկության արդի խնդիրների վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փետրվարի 27-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով: Լսումները վարել է խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Բացման խոսքում Վահե Էնֆիաջյանը նշ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 27-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի ներկայացմամբ` առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Հայաստանի...
Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը
Փետրվարի 27-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ե...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը: ՀՀ ԱԺ փո...
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի նիստի ուղիղ հեռարձակում
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած՝ «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...