Տպել
28.02.2020
Քննարկվել են օրենսդրական ընթացակարգերին վերաբերող հարցեր
1 / 10

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փետրվարի 28-ին խորհրդարանում շարունակվել է  «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը եւ միջազգային փորձը» թեմայով աշխատաժողովը:

Ասիական զարգացման բանկի ծրագրի համակարգող Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նման աշխատաժողովների միջոցով իրազեկումը հնարավորություն է ընձեռում որոշումներ կայացնելիս ճիշտ կողմնորոշվել՝ հնարավորինս նվազեցնելով ռիսկային գործոնները:

Քննարկվել են մասնավոր նախաձեռնություններին, նորարարություններին, համատեղ ձեռնարկությունների առավելություններին ու թերություններին, հիմնական մարտահրավերներին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, շնորհակալություն հայտնելով Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին աջակցության համար, հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:


28.02.2020
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը սկսել է իր աշխատանքը
Փետրվարի 28-ին իր աշխատանքն է սկսել Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը: Աշխատանքներին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Մասնակիցները, ըստ խմբերի, քննարկել են գաղափարներ, մտ...

28.02.2020
Հանդիպում հանձնաժողովում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներ Կորյուն Մկրտչյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը փետրվարի 28-ին հանդիպել են Լեհաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից ժամանած առաջատար հասարակական հաստատությունների ղեկավարների, փորձագետների եւ երիտասարդ կամավորներ...

28.02.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կառաջարկվեն ընդգրկել ՀՀ ԱԺ առաջիկա հերթական  նիստերի օրակարգի նախագծում: Օրակարգում ընդգրկված մեկ օրենսդրակա...

28.02.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ  շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախօրեին հրավիրված նիստը: Հանձնաժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սպանված հայերի հիշատակը: Այնուհետեւ առաջին ը...

28.02.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի եւ աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 3-5-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյա...

28.02.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

28.02.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

28.02.2020
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի նիստի ուղիղ հեռարձակում
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...