Տպել
28.02.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Փետրվարի 28-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ  շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախօրեին հրավիրված նիստը:

Հանձնաժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սպանված հայերի հիշատակը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են հնարավորություն ընձեռնել այն վկաներին եւ տուժողներին, ովքեր առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառներով չեն կարող մասնակցել գործով վարույթին, հարցաքննվել տեսագրության միջոցով:

Ըստ հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի՝ հանձնարարության հիման վրա վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ` տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:

Բանախոսը տեղեկացրել է, որ օրինագիծը Կառավարության հետ քննարկումների արդյունքում լրամշակվել է, ընդունվել է ներկայացված բոլոր առաջարկները: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրինագծում կսահմանվի նաեւ արտերկրում գտնվող վկաների եւ տուժողների հարցաքննությունը տեսագրության միջոցով իրականացնելու կարգը:

Հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանը նշել է, որ օրենքի նախագիծը միտված է նաեւ քննչական գործողությունների արդյունավետության բարձրացմանը:

Օրենքի լրամշակված նախագծին տրվել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նազելի Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է քննչական գործողության մասնակիցների եւ քրեական հետապնդման մարմինների համաձայնությամբ հարցաքննությունն իրականացնել տեսաձայնագրմամբ:

Գործող օրենքով հարցաքննվող անձն իրավունք ունի ցուցմունքը գրել անձամբ, ուստի ըստ հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի, նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ անձը հրաժարվում է ցուցմունքն անձամբ գրելու իրավունքից եւ չի առարկում ցուցմունքներն, այդ թվում` հարցերը եւ պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ ներառվեն:

Բանախոսի տեղեկացմամբ՝ տեսաձայնագրառումը պահպանվելու է 2 նյութական կրիչի վրա:

Օրինագծի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ամբողջությամբ ընդունվել են հեղինակների կողմից:

Լրամշակված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են մինչեւ 2 ամիս ժամկետով:
 


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...