ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի ղեկավար Գոռ Գեւորգյանը, խմբի անդամեր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Լուսինե Բադալյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը մարտի 2-ին հանդիպել են Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ:
Կարեւորելով գործընկերակցական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայերն, առհասարակ, ուրույն տեղ են զբաղեցնում Մերձավոր Արեւելքում եւ պատմականորեն կապված են արաբ ժողովրդի հետ: Գոռ Գեւորգյանի ներկայացմամբ՝ 1994 թվականին է Հայաստանի եւ Քուվեյթի Պետության միջեւ ստորագրվել դիվանագիտական հարաբերությունների մեկնարկի մասին համապատասխան փաստաթղթեր, 2002 թվականին ձեւավորվել է Հայաստան-Քուվեյթ խորհրդարանական բարեկամական խումբը, 2011 թվականին Հայաստանում հիմնվել է Քուվեյթի դեսպանություն: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Քուվեյթի հետ հարաբերությունները քաղաքական, խորհրդարանական, տնտեսական հարթություններում, ընդգծել, որ փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան մի շարք ոլորտներում:
Բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության հարցում չափավոր եւ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու համար: Նա հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Քուվեյթի Պետության հետ սերտ համագործակցության:
Նաուաֆ Ալ Էնեզին կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարումը: Խոսելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ներուժի օգտագործման հնարավորությունների մասին՝ դեսպանն անդրադարձել է գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթական ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ներդրումներին:
Պատգամավորները մտքեր են փոխանակել գյուղատնտեսությանը, ճանապարհաշինությանը, Երեւան-Քուվեյթ ուղիղ թռիչքների կազմակերպմանը, քուվեյթյան աշխատաշուկայում հայ մասնագետների ներգրավմանը վերաբերող հարցերի շուրջ:
Խորհրդարանական հանձնաժողովում քննարկվել են աուդիտորական գործունեությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում էին գտնվում պետական եւ մասնավոր կառույցներում աուդիտորական գործունեությամբ զբաղվող մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ, Կառավարության ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագա...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ մարտի 3...
Աշխատանքային քննարկում «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Մարտի 2-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայա...
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...