ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում մարտի 4-ին բացվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված ազգային զարթոնքին եւ Նոր Հայքի կերտմանը: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, արվեստագետներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Ջավախահայ նկարչի խոսքով՝ խորհրդարանում ցուցադրման են ներկայացված ոչ միայն ազգային խնդիրներն արտացոլող աշխատանքներ, այլեւ գարնանային տրամադրություն ու գույներ փոխանցող կտավներ: Բացի գեղանկարչությունից, Վիկտոր Հովհաննիսյանը զբաղվում է գրաֆիկայով, կոլաժով, գրքի նկարազարդումով: Ինքնատիպ նկարներ վրձնելուց բացի, նկարիչը եղել է Հանրային հեռուստատեսության շատ տաղավարների ձեւավորող:
Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքները բացման խոսքում բարձր է գնահատել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:
Նկարիչ-գրաֆիկ Արմանդ Մալխասյանն ողջույնի խոսքում նշել է, որ Վիկտոր Հովհաննիսյանի կտավներում ազգային թեման շատ խորքային է եւ ցուցահանդեսի խորագիրն էլ խոսում է նրա հայրենասեր ու ազգասեր տեսակի մասին: Բանախոսի գնահատմամբ՝ Վիկտոր Հովհաննիսյանն ապագայի նկարիչ է:
Արվեստաբան Արմեն Առուստամյանի խոսքով՝ երաժշտության ուղեկցությամբ ստեղծված գործերում նկարչին հատուկ նրբին գունաշխարհով, որոնումներով ու արարումներով պատկերված են հայրենիքն ու բնությունը:
Վիկտոր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանում իր գործերի ցուցադրությունը կազմակերպելու համար՝ նշելով, որ իր նպատակն էր մեկ անգամ եւս վեր հանել ազգային խնդիրները:
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 4-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը՝ բացառությամբ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկ...