Տպել
11.03.2020
Պատգամավորները փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում
1 / 7

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը մարտի 11-ին նախաձեռնել էին «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, փորձագետներ, իրավաբաններ:

Ծովինար Վարդանյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է օրենսդրորեն ամրապնդել աշխատողների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել տնտեսական գործունեությամբ զբաղվելը:

Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված որոշ ձեւակերպումների՝ բանախոսները նշել են, որ առկա են սողանցքներ անբարեխիղճ գործատուների համար: Առաջարկվող կարգավորումներով կբացառվեն նմանօրինակ դեպքերը:

Նախագծով առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Ըստ նախագծի համահեղինակ Սոնա Ղազարյանի՝ այն հնարավորություն կտա նորածնի հորը երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալու գործատուի հաշվին վճարովի արձակուրդ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Հեղինակների խոսքով՝ նմանօրինակ կարգավորումներն ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ:

Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել ժողովրդագրական մտահոգիչ վիճակագրական տվյալների, դրական խտրականության, հայրության խրախուսման հարցերի շուրջ:
 


11.03.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ
Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին:   Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում եւ վստահություն հ...

11.03.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ
Մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հետ:   Ողջունելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը` Սերբիայի վարչապետը շնորհակալու...