Մարտի 12-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ու «Հայաստանի գյուղատնտեսական դաշինք» ՀԿ համանախագահ Հայկ Մինասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Մանե Թանդիլյանը նշել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հուշագիրը դառնա գործուն մեխանիզմ եւ նպաստի տվյալ ոլորտի խնդիրների քարտեզագրմանն ու լուծմանը։ Նա կարեւոր է համարել գյուղատնտեսության բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործումը, միջազգային չափանիշներին համապատասխանեցումը։ Ընդգծվել է երկուստեք արդյունավետ գործակցության կարեւորությունը։
Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում կարեւորել է մասնագիտական քննարկումները՝ ոլորտի զարգացմամբ մտահոգ կառույցների հետ։ Շեշտադրվել է նպատակային գործակցության անհրաժեշտությունը։
Հյուրերը ներկայացրել են կազմակերպության ստեղծման նախապատմությունը, գործունեության նպատակները, ձեռք բերված հաջողությունները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրներին։ Առաջիկայում շահագրգիռ կողմերի հետ կկազմակերպվեն անասնաբուժության բնագավառի վերաբերյալ քննարկումներ։
Աշխատանքային քննարկում «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» ներկայացուցիչների հետ
Մարտի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու...
Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր
Մարտի 12-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Լսումներին մասնակցել են համայնք...
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...